ԿԱ՛ՆԳ ԱՌ ԳՈՐԻՍՈՒՄ. Ժիրայր Մարտիրոսյան

20.02.2018

ԱՊՀ-ի Արտգործնախարարների խորհրդի որոշմամբ Գորիս քաղաքը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Այս իրադարձության շրջանակներում Գորիսի մամուլի ակումբը մեկնարկում է նախաձեռնությունների շարք, որից առաջինը կոչվում է՝ ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԳՈՐԻՍՈՒՄ: Այն ներկայացնում է Գորիսի կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող պատմություններ: Արդեն իսկ կան տեսագրված պատմություններ, որոնք կներկայացվեն առաջիկա երկու ամսվա ընթացքում: ՈՒրախ կլինենք, եթե դուք ևս թեմաներ առաջարկեք: Այսօրվա տեսանյութի հերոսը ՀՀ նկարիչների միության անդամ, Գորիսի պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանն է, ով Հին Գորիս գյուղի քարանձավներից մեկը դարձրել է արվեստանոց:

Տեսանյութը՝ Անահիտ Բաղդասարյանի

Bookmark and Share
Яндекс.Метрика