Սոցիալական գովազդի պատրաստման մրցույթ-հայտարարություն

16.02.2018

Снимок «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ԵՄ կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական գովազդի պատրաստման մրցույթ:

Սոցիալական գովազդի նպատակն է հանրությանը իրազեկել անվճար իրավաբանական օգնություն ստանալու և դիմելու կարգի մասին:

Ծառայության նկարագիր

Պատրաստել 3 սոցիալական գովազդ, յուրաքանչյուրը մինչև 3 րոպե տևողությամբ, հայերեն լեզվով:

Թիրախային խմբերը

Հայաստանում բնակվող քաղաքացիները, ովքեր ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Թեմաներն են

1)      Իրավունքի պաշտպանության ուղերձներ

2)      Ովքեր ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք

3)      Անվճար իրավաբանական օգնություն ստանալու կարգը

Պահանջվող փորձը և որակավորումները

 Նախկինում սոցիալական գովազդների պատրաստման փորձ

Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը

– Յուրաքանչյուր սոցիալական գովազդի հակիրճ նկարագրություն (կես էջ/ մինչև 300 բառ)
– Տեխնիկական մանրամասներ /մեթոդաբանություն
– Ժամանակացույց (յուրաքանչյուր սոցիալական գովազդի նկարահանման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը)
– Գնային առաջարկ/ հավելված 2
– Դիմողի և աշխատանքային խմբի անդամների ինքնակենսագրականները
– Նախկինում արված աշխատանքների նմուշներ/ 1-3 հղումներ

Առաջակությունները գնահատելիս հաշվի կառնվի

-Թեմայի համապատասխանությունը

-Բովանդակությունը

-Ստեղծագործական մոտեցումը

3 սոցիալական գովազդի նկարահանման համար պահանջվող գումարը չպետք է գերազանցի 850.000 ՀՀ դրամը (ներառյալ հարկերը)։  

Ավելին՝ հավելված 1-ում

Դիմելու վերջնաժամկետը ս/թ մարտի 5-ն է: 

Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:

Հետաքրքրված անձինք վերոհիշյալ փաստաթղթերը կարող են ուղարկել anahitbaghdasaryan1@gmail.com էլ. փոստի հասցեով՝ նամակի թեմա դաշտում նշելով «Սոցիալական գովազդի պատրաստում»:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին:

 

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Яндекс.Метрика