Տեղ համայնքում քննարկվեց համայնքի տարեկան ծրագրային բյուջեն

05.02.2018

27331815_1709827569038597_4283428573576770218_nԱրմինե Աղաբեկյան
Խոշորացված Տեղ համայնքում կայացավ 2018թ-ի ծրագրային բյուջեի հանրային բաց քննարկումը, որին ներկա էին բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ,ավագանու անդամներ,համայնքապետարանի աշխատակիցներ, ՀԿ ներկայացուցիչներ և ՀՖՄ փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: 

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի խոսքով համայնքի 2018թ-ի ծրագրային բյուջեն մշակվել է՝ հիմք ունենալով 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագիրը և 2018թ-ի տարեկան աշխատանքային պլանը: Նրա կարծիքով համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից: Համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Սուսաննա Ալավերդյանը ներկայացրեց 2018թ-ի ծրագրային գործողությունները և դրանց իրականացման համար նախատեսված ֆինանսները: Նրա խոսքով այն իր մեջ չի ներառում արտաքին ներդրումները: Տեղ համայնքի 2018թ-ի բյուջեն կազմում է 168 միլիոն 072, 900 հազար դրամ գումարած 10 միլիոն 600հազար ՀՀդրամ,որը նախորդ տարվա վարչական բյուջեից տնտեսված գումարն է ուղղված ֆոնդային բյուջե: Նշվեց նաև որ Տեղ համայնքի դոտացիան այս տարի կրճատվել է 4միլիոն 128 հազար դրամով:

27332004_1709827672371920_1972554737706945345_nՀՖՄ փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ ՏԱՊ-ը՝ տարեկան աշխատանքային պլանը նոր մոդել է և արդեն ներդրվել է խոշորացված 18 համայնքում ,որ և այն կօգնի տարվա ընթացքում ավելի կոնկրետացնել գործողությունները: Նշվեց նաև որ Տեղ համայնքը արտաքին ներդրումների առումով ամենամեծ բյուջեն ունի,որը իր սեփական բյուջեից 4-5 անգամ ավելի է: Նրա կարծիքով Տեղի աշխատանքային պլանը և ծրագրային բյուջեն որակական առումով լավ է մշակված: 

Նախատեսվում է , որ Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ 221մլն դրամ և տեղական բյուջեի 5մլն 559 հազար.ՀՀ դրամ կուղղվի համայնքի կենտրոնի թիվ 1 նախադպրոցական հիմնարկի շենքի կապիտալ վերանորոգմանը, միջբնակավայրային ճանապարհների բարեկարգմանը,,ներհամայնքային տրանսպորտի սպասարկման համար տրանսպորտային միջոցների ձեռք բերմանը:
Հաշվի առնելով, որ ՆՈՒՀ-ի գործարկման համար ֆինանսական մեծ աղբյուրներ են անհրաժեշտ, և եղած միջոցները բավարար չեն, նախատեսվում է տրանսպորտային միջոցների ձեռք բերելուց հետո համայնքում նախադպրոցական կրթությունը կենտրոնացնել՝ տեղափոխելով համայնքի մեկ այլ բնակավայր:

Բյուջեի մեկ այլ տողով, համայնքում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար նախատեսվում է Խանածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում պատմամշակութային արժեք ունեցող մեկական փողոց բարեկարգել:

Яндекс.Метрика