Կայացավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը

29.11.2017

24172675_1958811877772931_1400070464_nԱրմինե Աղաբեկյան
Այսօր խոշորացված Գորիս համայնքի ավագանին հրավիրել էր հերթական նիստ: Նոյեմբերի 5-ին կայացած Գորիս  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններից հետո սա ավագանու անդրանիկ նիստն էր, որը վարում էր  համայնքի նորընտիր ղեկավար Առուշ Առուշանյանը: Օրակարգում ընդգրկված էր 4 հարց, որոնք ավագանին գրեթե միաձայն հաստատեց:

Առաջին հարցով համայնքի ավագանին որոշեց ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին Գորիս համայնքի ղեկավարի հաղորդումը: Մեկ այլ որոշմամբ Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 550 քմ ընդհանուր մակերեսով տարածքը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Օրակարգային մեկ այլ հարցով Գորիս բազմաբնակավայր համայնքի ավագանին «Սյունիքի մարզի Քարահունջի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը Գորիս համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ հատկացրեց:

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լուսինե Ավետյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նշված գումարը անհրաժեշտ է նախակրթարանի դռնապահին աշխատավարձ վճարելու /Գորիս համայնքի ավագանին փետրվարին որոշել էր Քարահունջի ՆՈՒՀ-ին 0,5 դրույքաչափով դռնապահի հաստիք հատկացնել, բայց բյուջում այս կետով փոփոխություն չէր կատարվել/, սառնարան գնելու, ջեռուցման համակարգի վերանորոգման և ծախսերի փոխհատուցման համար:

Bookmark and Share
Яндекс.Метрика