Փորձնական կգործի Հալիձոր-Գորիս հանրային տրանսպորտ (տեսանյութ)

07.11.2017

Տաթև համայնքում գործում է միայն մեկ միջհամայնքային հանրային տրանսպորտ, այն էլ շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Այն անցնում է Սվարանց, Տաթև, Հալիձոր և Շինուհայր բնակավայրերով և հասնում մինչև Գորիս: Չնայած որ 4 բնակավայրի բնակիչներ գոնե շաբաթական 2 օրը կարող են հանրային տրանսպորտից օգտվել, բայց նախընտրում են տեղաշարժվել տաքսիներով՝ վճարելով գրեթե կրկնակի: Պատճառաբանությունները շատ են. սկսած ժամային գրաֆիկից մինչև ավտոբուսի ոչ բարեկարգ լինելը:

Թե ինչ կարծիք ունեն խոշորացված Տաթև համայնքի բնակիչները միջհամայնքային տրանսպորտի լինել չլինելու վերաբերյալ, Հալիձոր բնակավայրի նախաձեռնող թիմը իր առաջ խնդիր էր դրել հարցումների, հարցազրույցների, քննարկումների միջոցով վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ներհամայնքային տրանսպորտի գործելուն:

Վերհանված կարծիքները համայնքի բնակիչներին և ՏԻՄ –ի ներկայացուցիչներին ներկայացնելու համար երիտասարդները քննարկում էին կազմակերպել: Ակտիվ քննարկումներից հետո Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը խոստացավ պայմանավորվածություն ձեռք բերել Գորիսում գործող տրանսպորտային ընկերության հետ և փորձնական գոնե 10 օր Հալիձոր — Գորիս երթուղային տրանսպորտ ավելացնել:

Տեսանյութը՝ Անահիտ Բաղդասարյանի
23227134_1486790221376236_231280894_n

Bookmark and Share
Яндекс.Метрика