Դասընթացավարների մրցույթ-հրավեր

07.11.2017

Expertise-iStock_000011959900LargeԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից իրականացվող «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագիրը հայտարարում է դասընթացավարների մրցույթ-հրավեր՝ Սյունիքի մարզի երիտասարդների և լրագրողների համար կազմակերպվող եռօրյա դասընթաց վարելու նպատակով:
Նպատակը

Վերապատրաստել Սյունիքի մարզի 21 երիտասարդների, որպեսզի կարողանան իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ (մշտադիտարկում) և լուսաբանել անվճար իրավաբանական օգնության հիմնախնդիրները:

Ծառայությունների նկարագիրը

            1.Իրականացնել դասընթացներ հետևյալ թեմաներով՝

               Օր 1-ին՝ «Ինչպես լուսաբանել հանրային պաշտպանության հիմնախնդիրները»

               Օր 2-րդ՝ «Անվճար իրավաբանական օգնության տրամադրման օրենսդրական կարգավորումը»

               Օր 3-րդ՝ «Ինչպես իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ»:

            2.Պատրաստել նշված թեմաներով պրեզենտացիաներ և բաժանվող նյութեր

Թիրախային խմբերը՝ Սյունիքի մարզում մոնիտորինգ իրականացնելու նպատակով ընտրված երիտասարդներ և լրագրողներ:

Իրականացման վայրը՝ քաղաք Գորիս:

Դասընթացի տևողությունը՝ օրական 6 ժամ՝ ներառյալ ընդմիջումները:

Ակնկալվող արդյունք

Դասընթացի մասնակիցները պետք է  ձեռք բերեն ունակություններ, տեսական և գործնական գիտելիքներ դատարաններում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավիճակի մոնիտորինգ իրականացնելու և նշված թեմաները ԶԼՄ-երով լուսաբանելու ասպարեզում:

Պահանջվող փորձը և որակավորումները

-Նախկինում նման դասընթացի իրականացման փորձառություն
-Հաղորդակցության հմտություններ
-Պրեզենտացիա պատրաստելու և ներկայացնելու հմտություններ

Դիմորդների կողմից ներկայացվող փաստաթղթեր

-Ինքնակենսագրություն,
-Դասընթացի պլան,
-Սեսիայի պլան,
-Սեսիայի ներկայացում և մասնակիցներին տրվող նյութեր

Դասընթացն անց է կացվելու Գորիս քաղաքում:

Դիմելու վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 12-ն է: 

Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:

Հետաքրքրված անձինք վերոհիշյալ փաստաթղթերը կարող են ուղարկել anahitbaghdasaryan1@gmail.com էլ. փոստի հասցեով՝ նամակի թեմա դաշտում նշելով նախընտրելի դասընթացի թեման:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին:

Безымянный

Bookmark and Share
Яндекс.Метрика