Շնորհավորում ենք

06.11.2017

vibory-2012Հանրապետությունում շարունակվում  են վարչատարածքային փոփոխությունները, ըստ  որի համայնքների խոշորացման հերթական փնջում ընդգրկվել են նաև Կապանի տարածաշրջանի թվով 32,  Սիսիանի՝ թվով 32 և Քաջարանի՝  թվով 5  բնակավայրերը:

Ձևավորված  բազմաբնակավայր  համայնքներում նոյեմբերի 5-ին տեղի են ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ, որի արդյունքներով համայնքների ղեկավարներ են ընտրվել՝ Կապանում Աշոտ Հայրապետյանը. նրա օգտին քվեարկել է  ընտրության մասնակիցների 67 տոկոսը:

Քվերակությանը մասնակցած ընտրողների քվեների 82,8 տոկոս արդյունքով Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Սարգսյանը:Քաջարանում համայնքի նորընտիր ղեկավարի՝ Մանվել Փարամազյանի օգտին քվերակել է քվեարկողների 96,6 տոկոսը:

Ընտրողների ամենամեծ թվով քվեն՝ 98,6 տոկոս,  ստացել և Գորիս  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել Առուշ Առուշանյանը:

Գորիսի մամուլի ակումբը շնորհավորում է համայնքների նորընտիր ղեկավարներին, հաջողություններ մաղթում  Սյունյաց  համայնքներում մարդկանց կյանքը բարելավելու գործում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքերը ընդգրկում են հետևյալ բնակավայրերը.

Կապան՝ Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սևաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար:

Գորիս`  Գորիս,  Վերիշեն , Ակներ, Քարահունջ, Հարթաշեն, Խնձորեսկ, Ն. Խնձորեսկ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ: 

Սիսիան՝ Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք:

Քաջարան՝ Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարան:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика