Աճուրդի արդյունքում զգալիորեն կբարձրանան Տաթև համայնքի բյուջեի եկամուտները

01.09.2017

Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2017թ. օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության իրավունքի մրցույթ` 5 տարի ժամկետով: Աճուրդին ներկայացված էր 276,658,2 հա հողատարածք, որը հիմնականում գտնվում է Հարժիս բնակավայրի վարչական տարածքում:

Այդ մասին օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տարածվել էր azdarar.am-ում, Հայաստանի Հանրապետություն թերթում, ինչպես նաև Տաթև համայնքի պաշտոնական կայքում: Պատասխանելով աճուրդի մասնակիցների մտահոգությանն այն մասին, որ հողերի մեկնարկային գինը բարձր է սահմանվել, աճուրդային հանձնաժողովի նախագահ, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ այն որոշվել է ուսումնասիրության արդյունքում, հաստատվել ավագանու կողմից:

Աճուրդի ներկայացված հղատարածքների 35 լոտի համար ներկայացվել էր 132 հայտ: Աճուրդ չկայացավ 5 լոտի համար՝ մասնակիցների բացակայության կամ 2-ից պակաս հայտ ներկայացնելու պատճառով: Համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի խոսքով հողերի վարձակալության համար հետաքրքրվածների թիվն իրեն ուրախացնում է, քանի որ ավելի շատ հողատարածքներ կմշակվեն, ինչպես նաև մրցակցությունը խոսում է գյուղանտեսության զարգացման հնարավորությունների մասին: Դրա վկայություններից մեկն այն էր, որ որոշ լոտերում հողերը վարձակալությամբ տրվեցին մեկնարկայինից մի քանի անգամ ավելի բարձր գնով, ինչպես օրինակ, 17 հա վարելահողը, որի մեկնարկային գինը 230.հազար դրամ էր, աճուրդի ընթացքում այն հասավ 1 միլիոն 28 հազար դրամի: Համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը կարևորեց նաև, որ աճուրդի արդյունքում զգալիորեն կբարձրանան նաև համայնքի բյուջեի եկամուտները:

 Скриншот 2017-09-25 14.31.47

Bookmark and Share
Яндекс.Метрика