Համայնքի տարածքի բարեկարգմանն այսուհետ կմասնակցեն նաև բնակիչները

23.08.2017

20170822_113223Անահիտ Բաղդասարյան
Այս մասին որոշում է ընդունվել Գորիսի համայնքի ավագանու հերթական նիստում՝ քննարկելով համայնքի վարչական   սահմաններում գտնվող  անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման  կարգի սահմանման մասին հարցը: Որոշման համաձայն, ըստ Գորիսի  համայնքապետարանի Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի, տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվի պարտադիր բարեկարգման աշխատանքների պայմանագիր կամ համաձայնագիր:

Համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը խոսելով որոշման կարևորության մասին, նշեց, որ համայնքի բնակիչ- տեղական իշխանություն կնքվելիք պայմանագրի անհրաժեշտության առաջարկը ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, և ինքը ևս համոզված է, որ այդ որոշումից բխող գործողությունները կնպաստեն համայնքի սանիտարական վիճակի բարելավմանը:Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի խոսքով՝ մինչ այժմ տարբեր միջոցներով փորձել են հորդորել բնակիչներին՝ բարեկարգել իրենց հարակից տարածքները, բայց այդ ամենն արվել է առանց իրավական ուժի, իսկ այժմ արդեն այդ առումով իրավական հիմքեր կստեղծվեն և փոխադարձ պարտավորվածությունները չկատարելու դեպքում բնակիչը կենթարկվի վարչական տույժի:

«Մենք  բնակչին չենք պարտադրում սալահատակ անել, այլ եթե բակը կանաչապատ է, խնամել, բակերն ազատել շինանարարական աղբից, մեքենաների ջարդոններից, այսինքն  ոչ ծախսատար աշխատանքներ իրականացնելով, ունենալ կոկիկ ու մաքուր համայնք»,- նշեց համայնքի ղեկավարը:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика