ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ

22.08.2017

depo-arm-logoԵՀՀ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների  իրագործման նպատակով, բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։

Ուղղություն 1. Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 3 000 000 ՀՀ դրամ։
Ուղղություն 2. ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի համար կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծում։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 7 000 000 ՀՀ դրամ:

Դրամաշնորհի հիմնական պայմանները.

-Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2017 թ., հոկտեմբերի 2-ը
-Բյուջեն.  ուղղություն 1 - 2 500 000 3 000 000 ՀՀ դրամուղղություն 2 - 2 500 000 7 000 000 ՀՀ դրամ 
-Ծրագրի տևողությունը.  մինչև 9 ամիս
-Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը.  մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30-ը։

Դրամաշնորհի մանրամասն պայմաններն՝ այստեղ

Դրամաշնորհային հայտի փաթեթը կարող եք ներբեռնել այս հղումով հավելված 1

Դրամաշնորհայի բյուջեի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով հավելված 2

Տեղեկատվական հանդիպում կկայանա ԵՀՀ-ի Երևանյան գրասենյակում՝ Ազատության 1/21, բն 22, սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 15։00։

Սյունիքի մարզի  ՔՀԿ–ների  հետ տեղեկատվական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին ժամը 14:00-ին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ում՝ ք․ Գորիս, Օրբելյանների 18/2: Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով Շուշան Օհանյանին՝ 028422244, 077000308 հեռախոսահամարներով:

Ձեր հարցերը կարող եք ուղղել «ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակիցներ Վազգեն Կարապետյանին` vkarapetyan@epfound.am, կամ 091-43-88-38  հեռախոսահամարով, կամ Գայանե Մկրտչյանին gmkrtchyan@epfound.am էլ. փոստով կամ 095-25-15-68 հեռախոսահամարով։

«ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակազմը սիրով սպասում է Ձեր հայտերին։ 

Հաջողություն ենք մաղթում։

Դրամաշնորհի մանրամասն պայմաններ:

Bookmark and Share
Яндекс.Метрика