Դեբորա Գրիզեր. «Գորիսը կարևոր կանգառ է մեր շրջագայության համար»

13.07.2017

DSC_0647Իզա Ասծատրյան
Այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան ներկայացչությունը Հայաստանի 4 մարզերի 12 քաղաքաներում ու համայնքներում, մասնակցեց 33 հանդիպումների և միջոցառումների, որոնց նպատակն էր գործընկերների և շահառուների հետ միասին խոսել, պատմել համատեղ իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, դրանց արդյունքների մասին:

Երկշաբաթյա մարզային շրջագայությունների գրեթե ավարտին՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աշխատակիցները՝ առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորությամբ, այցելել էին այցելել էին Սյունիք ԻնֆոՏուն:

2011 թվականից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Ինֆոտների ստեղծմանը՝ խթանելու մեդիա գրագիտությունը և նոր մեդիայի կիրառումը Հայաստանի տարբեր անկյուններում։ Այսօր ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, որոնք օգտագործելով տարբեր գործիքներ՝ օֆլայն և օնլայն, նպաստում են ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների մասին իրազեկվածության բարձրացմանը՝ օժանդակելով դրանց կայացման գործընթացին:

DSC_0523«Ուրախ եմ, որ այօր այստեղ եմ, ձեզ հետ: Գորիսը կարևոր կանգառ է մեր շրջագայության համար, և ակնկալում ենք տեսնել, լսել, թե դուք այստեղ ինչ գործունեություն եք իրականացնում»,-Գորիսի մամուլի ակումբում, ողջունելով ներկաներին, ասաց Դեբորա Գրիզերը:

Սյունիք Ինֆոտան աշխատանքների համակարգող Շուշան Օհանյանը, ներկայացնելով մարզում ինֆոտան կատարած աշխատանքները, շեշտադրեց ՏԻՄ բարեփոխումների, հատկապես խոշորացման գործընթացի մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման գործում ինֆոտան ունեցած ներդրման մասին:

Այնուհետև Սյունիք Ինֆոտան քաղլարգրողները պատմեցին Տեղ, Տաթև և Գորիս խոշորացված համայնքներում ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով իրականացված մի քանի ծրագրերի մասին՝ կարևորելով այն առաջնընթացը, որն այսօր էլ տեսանելի է համայնքներում:

DSC_0557

«Պատմությունները, որոնց մեջ ես տեսա ձեր նվիրվածությունը կատարված աշխատանքի հանդեպ, և ձեր հաջողությունները շատ ոգեշնչող էին. փոքր ներդրումները, տարիների ընթացքում, համայնքներումկարող են հանգեցնել մեծ փոփոխությունների»-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը՝  ամփոփելով հանդիպումը:

Bookmark and Share
Яндекс.Метрика