Համայնքային զարգացման դրամաշնորհ Սյունիքի մարզի երիտասարդների համար

06.07.2017

YB logo-1Գորիսի երիտասարդական բանկը հրավիրում է Սյունիքի մարզի 15-35 տարեկան  երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:

Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝

 -Համայնքային մասնակցություն

- ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում

- մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում

Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.

-կիրագործվեն երիտասարդների կողմից
-պարզ և իրատեսական  են
-արդյունավետ են ֆինանսական տեսակետից
-կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում

Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:

Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ:

Դիումների վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

Դիմումները կարող եք  ուղարկել gorisyouthbank@gmail.com հասցեով կամ բերել Գորիսի մամուլի ակումբ / Անկախության 2/:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գորիսի երիտասարդական բանկ Անահիտ Բաղդասարյանին՝ զանգահարելով  094 54 12 61 կամ էլ. հասցեով՝ anahitbaghdasaryan1@gmail.com կամ այցելել  Գորիսի մամուլի ակումբ / Ք. Գորիս,Անկախության  2/


Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:

Рисунок2

Bookmark and Share
Яндекс.Метрика