«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում Գորիսում

15.06.2017

Education Concept.Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

Ուսումնասիրության արդյունքների ներկայացումը Գորիսում տեղի կունենա ս.թ. հունիսի 20-ին, ժամը 14:00-16:00-ը, «Սյունիք» ռեստորանային համալիրում:

Քննարկվելիք զեկույցին կարող եք նախապես ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://transparency.am/files/publications/1489693195-0-123422.pdf

Կից՝ միջոցառման օրակարգը: Միջոցառումը բաց է մասնակցության համար: 

Ձեր մասնակցությունը հաստատելու համար մինչև հունիսի 19-ը ժամը 12:00 դիմեք Գորիսի մամուլի ակումբ՝ Արմինե Աղաբեկյանին, հեռ.՝ 028420731, 093786376 հեռախոսահամարներով:

Bookmark and Share
Яндекс.Метрика