Համայնքային նախաձեռնությունների մրցույթ

02.06.2017

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երկխոսություն» ծրագրի շրջանակներում Գորիսի մամուլի ակումբը հայտարարում է  համայնքային նախաձեռնությունների մրցույթ:

Նախապատվություն կտրվի այն առաջարկներին, որոնք  ուղղված կլինեն Տեղ, Գորիս, Տաթև, Գորայք, Մեղրի համայնքների խոշորացման արդյունքների շուրջ հանրային օրակարգի ձևավորմանը:

Յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման ծախսերը չեն կարող գերազանցել 80000 /ութսուն հազար/ դրամը:

Օնլայն հայտը կարող եք լրացնել այստեղ կամ ներբեռնել այստեղից: Դիումների վերջնաժամկետը հունիսի 25-ն է:

Նախաձեռնությունների մշակման համար հունիսի 7-ին, ժամը 12:00-ին Գորիսի մամուլի ակումբում տեղի  կունենա կողմնորոշիչ հանդիպում:

Հասցե` Ք. Գորիս, Անկախության 2:

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել, մասնակցության համար նամակ ուղարկելով Աննա Սահակյանին, էլ հասցե anikasah1989@gmail.com , հեռ. 098990731:

Bookmark and Share
Яндекс.Метрика