Լրադադար. «Տեղական մեդիայի ազդեցությունը համայնքի խնդիրների լուծման գործընթացում»

22.05.2017

Հարգելի գործընկերներ,

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» մայիսի 25-ին, ժամը 14:30-ին Գորիս քաղաքում հրավիրում է «Լրադադար» ակումբ՝ մասնակցելու «Տեղական մեդիայի ազդեցությունը համայնքի խնդիրների լուծման գործընթացում» քննարկմանը:

Միջոցառումը բաց է լինելու մեդիայի, ՀԿ-ների, քաղաքացիական ակտիվ այլ նախաձեռնությունների ներկայացուցիչների և թեմայով հետաքրքրված քաղաքացիների համար:

Կքննարկենք, թե որքանով է տեղական մեդիան ակտիվ մասնակցում համայնքային կյանքին, խնդիրների կարգավորմանը՝ հատկապես գործազրկության կրճատմանը, տուրիզմի զարգացմանը, հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրների բարձրացմանը և այլն:Կքննարկվեն նաև մեդիա-լսարան կապի ապահովման խնդիրները,  նոր մոտեցումները, հաջողված օրինակները:

Առանցքային ուշադրության կենտրոնում կլինեն տեղական մեդիաների համագործակցության հնարավորությունները՝ քաղաքացիներին տեղեկացնելու, մոբիլիզացնելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու հարցերում:

Քննարկմանը մասնակցելու են մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, լրագրողներ Աննա Բարսեղյանը և Գագիկ Աղբալյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Քննարկումը տևելու է մեկուկես ժամ:

Սիրով սպասում ենք ձեզ:

Հասցե՝ ք. Գորիս, Անկախության 2 
Հեռախոս՝ 028420731, 098990731

«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:

Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետեւ հրավեր են ստանում մասնակցելու նաեւ հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով:

Рисунок2

Bookmark and Share
Яндекс.Метрика