Նոր տեխնիկա՝ բազմաբնակավայր Տաթևում

11.05.2017

84a35dc2-670d-4df4-9d6f-a194c9125d1c

Անահիտ Բաղդասարյան
Խոշորացված Տաթև համայնքը «Տաթև համայնքի ճանապարհների սպասարկման, աղբահանության և գյուղտեխնիկայի վերազինման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 6 միավոր տեխնիկա. երկու միավոր հնձող կոմբայն, գրեյդել, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, աղբատար մեքենա և առաջիկայում համայնք կբերվի նաև ինքնաթափ: 

Նշված ծրագրով նախատեսված վեց միավոր տեխնիկայի, ինչպես նաև 150 աղբամանների ձեռքբերումը և տեխնիկայի սպասարկման կայանատեղի կառուցումը իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:   Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ  198 մլն դրամ, որի մոտ 193 մլն դրամը տրամադրում է ԱՄՆ ՄԶԳ-ը ՝ դրամաշնորհի տեսքով, մնացածը համայնքի ներդրումն է:

Հիշեցնենք, որ խոշորացված Տաթև համայնքն ընդգրկում է  Քաշունի, Տանձատափ, Սվարանց, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս բնակավայրերը: 

Bookmark and Share
Яндекс.Метрика