Քվեարկության օրը տեսախցիկներով ապահովված կլինի թիվ 12 ընտրատարածքի տեղամասերի 35 տոկոսը

31.03.2017

IMG_3060Սուսաննա Շահնազարյան
Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, Սյունիքի մարզի թիվ 12 ընտրատարածքի 77 տեղամասում կտեղադրվի 27 հատ տեսանկարահանող սարք:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարմիկ Հարությունյանի խոսքով տեսանկարահանող սարքերը կբաշխվեն հիմնականում 1000-ից ավելի ընտրող ունեցող` Սիսիան և Գորիս քաղաքի բոլոր, ինչպես նաև Վերշենի, Ակների, Քարահունջի Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Տեղ, Կորնիձորի, Շինուհայրի, Քարաշենի, Անգեղակոթի, Շաքիի տեղամասերում:

Բոլոր տեղամասերն ապահովված կլինեն ընտրողների գրանցման էլեկտրոնային տեխնիկական սարքերով, որոշ տեղամասերում, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, կտեղադրվի երկուսը:

Bookmark and Share
Яндекс.Метрика