«Ազատ դեմոկրատներ»-ը դեմ է համայնքների խոշորացման գործընթացին

26.03.2017

20170326_122737
Շուշան Օհանյան
ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին խոշորացված Տաթև համայնքի կենտրոն Շինուհայր բնակավայրի ընտրողների հետ:

Վարշամ Բագրատյանը, ով այս ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից  պատգամավարության թեկնածու է առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում, ողջունելով հանդիպման մասնակիցներին ասաց. «Լինելով անկուսակցական՝ ես այսօր լուրջ ու պատասխանատու քայլ եմ կատարել՝ առաջադրվելով որպես թեկնածու: Ինձ անհրաժեշտ է ձեր վստահությունը, ձեր քվեները, որպեսզի կարողանանք միասին շենացնենք մեր գյուղը»:Վ. Բագրատյանը նշեց նաև, որ որոշ ուժեր փորձում են ճնշել, խանգարել մարդկանց ազատ ընտրության իրավունքը, անգամ լուրեր են տարածել, թե ինքը գումար է վերցրել և  ընտրությանը մասնակցում է ձայներ «փախցնելու» համար: Թեկնածուն անհեթեթ համարեց այդ խոսակցությունները և հորդորեց ընտրողներին չտրվել սադրանքներին:

«Մենք առևտրականներ չենք, և այստեղ էլ տոնավաճառ չէ, այսօր հավաքվել են լուրջ մարդիկ, ովքեր խոսում են իրական գաղափարների, իրագործելի ծրագրերի մասին»,-նշեց պատգավորության թեկնածու Վարշամ Բագրատյանը:

Շարունակելով ընտրողների հետ հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Սիրելի շինուհայրցիներ, ես կիսում են այն կարծիքը, որ վախից ավելի շատ խոսում են հենց վախի մթնոլորտ ստեղծելու համար: Շատ ուրախ եմ, որ չնայած այդ ամենին, դուք այսօր այստեղ եք»:

20170326_122808Խ. Քոքոբելյանը նշեց, որ իրենք դեմ են համայնքների խոշորացմանը և կարծում են, որ պետությունը այս գործընթացն իրականացրել է ծախսերից խուսափելու համար: «Ես չեմ ուզում որևէ համայնքի բնակչի նեղացնեմ, բայց, օրինակ, Արարատյան դաշտի պարագայում, թերևս կարելի է հասկանալ համայնքների խոշորացման իմաստը, որովհետև այնտեղ կան արհեստական ստեղծված համայնքներ, բայց Տավուշի, Սյունիքի մարզերի վարչատարածքային փոփոխությունը, միանշանակ, սխալ է: Այստեղ ամեն համայնք մի առանձին պատմություն է, քաղաքակրթություն, մշակույթ»,-ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական  ցուցակը գլխավորող  Խաչատուր Քոքոբելյանը:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը, ով ներկայացրեց ՝ տնտեսության զարգացմանն  ուղղված իրենց առաջարկությունները:

 

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика