«Խոստումներ չեմ տալիս. դա համարվում է ընտրակաշառք»,-հայտարարեց Ծառուկյանը Գորիսում

21.03.2017

1 (2)

 Անահիտ Բաղդասարյան

«Ժողովուրդ ջան, ինչ որ ասում եմ, իմացեք` մի բան էլ ավելի, անելու եմ»,- այս խոսքով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գորիսում սկսեց նախընտրական քարոզարշավը,-«Այսքան ճամփա կտրում եմ, որ անձամբ ասեմ, որ ամեն ինչից տեղյակ եմ, խնդիրները, դրանց լուծումները գիտեմ: Բոլոր խնդիրները լուծելի են»,- գորիսեցիներին հայտարարեց Գ. Ծառուկյանը:

2 (4)

ԲՀԿ աջնորդը նշեց, որ իրենց նախընտրական ծրագիրը կազմել են մարդկանց  խնդիրները հաշվի առնելով: Նրա խոսքով բոլորի խնդիրները նույնն են. թոշակների բարձրացում, հարկերի, բանկի տոկոսների նվազում, աշխատանատեղերի ստեղծում:

Երբ ներկաներից ոմանք փորձեցին իրենց կարիքների մասին խոսել Գ. Ծառուկյանի հետ,  վերջինս  պատասխանեց, որ բոլոր հարցերը ներկայացնեն «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուին. «Կմոտենաս մեր թեկնածուին, քո հարցերը կասես, ինչ որ պետք ա կկարգավորվի,-հայտարարեց Ծառուկյանը, նշելով, որ ինքը խոստումներ չի տալիս, քանի որ դա համարվում է ընտրակաշառք:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика