«Գորիսի երիտասարդական բանկը» հայտարարում է մրցույթ

07.03.2017

Рисунок1115- 35 տարեկան ես, ունես ցանկություն հիմնելու սեփական բիզնես, ապա կարող ես դիմել մեզ՝ «Գորիսի Երիտասարդական Բանկին»։

Մասնակցի՛ր ձեռներեցության հիմունքների մեկօրյա դասընթացին, որի ընթացքում կտեղեկանաս և կկարողանաս դիմել դրամաշնորհային հնարավորությանը՝ քո բիզնես գաղափարը իրականացնելու համար։

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է Ս/Թ ՄԱՐՏԻ 25-Ը, ԺԱՄԸ 18:00-ը

Ցանկացողները կարող են հայտը լրացնել օնլայն կամ  հայտի տպագիր տարբերակը վերցնել Գորիսի մամուլի ակումբից:

«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասնակցության մակարդակը: Սյունիքի մարզում ծրագիրն իրականցնում է «Գորիսի Երիտասարդական բանկը»։

Մեկօրյա դասընթացը կազմակերպվելու է մարտի 28-ին՝ Գորիս  քաղաքում։

«Երիտասադական բանկը» (http://am.epfarmenia.am/am/program-portfolio/youth-program/youth-bank/ ) աշխարհի ավելի քան 25 երկրներում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից: Երիտասադական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանը իրենց իսկ համայնքների զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Անահիտ Բաղդասարյանին՝ հեռ. 094541261:

Մեր հասցեն՝

Ք. Գորիս,Անկախության  2
Գորիսի մամուլի ակումբ
Հեռ: +374 98 99 07 31
Էլ. փոստ: gorisyouthbank@gmail.com

 

Bookmark and Share
Яндекс.Метрика