Սյունիք ինֆոտունը հայտարարում է «ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ

16.02.2017

InfotunՍյունիք ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:

Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:

Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:

Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն  կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝  դուրս բերելով այն մարդամեջ։ 

Ինչպե՞ս մասնակցել

«Մարդամեջ» ՍՆ հավաքին գաղափարների ներկայացման  համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն:

Մանրամասների համար  կարող եք զանգահարել Սյունիք ԻնֆոՏուն, հեռ՝ 028420731, 098990731 կամ նամակ ուղարկել Շուշան Օհանյանին՝ shushan.ohanyan@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Իսկ հետո՞

«Մարդամեջ» ՍՆ հավաքի կազմակերպիչները կայցելեն Ինֆոտուն և կիրականացնեն կողմնորոշիչ հանդիպում-քննարկումներ գաղափար ներկայացնողների հետ։  Լավագույն 4-5 գաղափարները, որոնք  արդյունավետ ծրագրեր դառնալու պոտենցիալ կունենան, հնարավորություն կստանան մասնակցելու 2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կազմակերպվող «ՄԱՐԴԱՄԵՋ-2017» ՍՆ եռօրյա հավաքին: 

«Մարդամեջ» ՍՆ կենտրոնաձիդ եռօրյա հավաք

2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ 8  ինֆոտներից (Արմավիր, Արարատ, Գյումրի, Իջևան, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք) հրավիրված մասնակիցները կմիավորվեն  գաղափարներների շուրջ   և 2 օր կաշխատեն որոշակի սոցիալական ծրագրերի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին:

1) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել:

2) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը:

3) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը:

4) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ:

5) Ինչպե՞ս օգտագործել մեդիան այս գաղափարի շուրջ:

Հանդիպման  ավարտին մասնակիցները կհավաքվեն մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Քննարկումների արդյունքում հավաքի ժյուրին յուրաքանչյուր ինֆոտնից կընտրի 2 լավագույն ծրագիր, (ընդհանուր 16 ծրագիր) որոնք կստանան ֆինանսական աջակցություն մինչև 250.000 դրամի սահմաններում  սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար: 
__________

Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Bookmark and Share
Яндекс.Метрика