«Մաքուր դաշինք» ծրագրի շրջանակներում Գորիս և Գորայք համայնքները կունենան աղբահանության ռազմավարություն

29.11.2016

DSC_0710Անահիտ Բաղդասարյան
Այսօր Գորիսում տեղի ունեցավ «Մաքուր դաշինք. մատչելի ծառայություններ Գորիս և Գորայք բազմաբնակավայր համայնքներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական հանդիպումը:

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը իրականացնում է «Ուրբան» հիմնադրամը, «Սիսիանի  համայնքների միություն» և «Գորիսի համայնքների միություն» ՀԿ-ների հետ համատեղ: Սկզբում ծրագիրը նախատեսված էր իրակականացնել խոշորացված Գորիս/ Գորիս, Ակներ, Վերիշեն, Քարահունջ/ և Գորայք/ Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան/  համայնքների 8 բնակավայրում, բայց քանի որ Գորիսին ավելի մեծ թվով համայնքներ միացան,  բնակավայրերի թիվն էլ կավելանա:

«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ծրագրով նախատեսված աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները:

Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիների՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը՝ նպաստելով թիրախ համայնքներում աղբահանության ծառայության բարելավմանը` ցուցաբերելով ռազմավարական մոտեցում:

Ծրագրի շրջանակներում կմշակվեն 2 համայնքների աղբահանության ռազմավարության և աշխատանքային պլանը, կվերապատրաստվեն ծառայություն մատուցող կազմակերպությունների աշխատակազմը,  կբարելավվի աղբահանող կազմակերպությունների տեխնիկական կարողությունները, կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք,  ինչպես նաև, համայնքներին կտրամադրվի 2 աղբատար մեքենա , ավելի քան 450 աղբարկղ և շուրջ 200 աղբարկղ պլաստիկ թափոնների տարանջատման համար, կպատրաստվեն շուրջ 200 աղբատեղիներ և  կցանկապատվի Սիսիան և Գորիս համայնքիների 2 աղբավայրեր:DSC_0718

Ա. Թուխիկյանը կարևորեց ծրագրով նախատեսված հանրային իրազեկման և հանրայնացման միջոցառումները, « Եթե հանրության վարքագծային փոփոխություն չունենանք, որքան էլ որ աղբամաններ տեղադրվեն, արդյունք չի լինի»,- ավելացրեց նա:

Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադուցը, ով նշեց, որ ծրագիրը կարևոր և խոստումնալից է Գորիսի համար: «Վստահ ենք, որ ծրագրի արդյունքում ունենալու ենք ավելի լավ պայմաններ մեր համայնքում աղբահանությունը, սանիտարական մաքրությունը ճիշտ կազմակերպելու և այդ ամենը տեխնիկապես հագեցված վիճակում իրականացնելու համար».- ասաց նա:

Ծրագրի վերահսկողությունը իրականացնելու է ծրագրային խորհուրդը, որի կազմի մեջ ընդգրծված կլինեն ինչպես գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика