Մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար

11.11.2016

Рисунок1Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցանակաբաշխություն Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար

Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են Վանաձորում, Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։ Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:

ԵՀՀ-ն հայտարարում է մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար, ինչպես նաև Հայաստանո քաղաքացիների, որոնք հետաքրքրված են ավելի խոր ծանոթանալ Ինֆոտների աշխատանքին և համագործակցել նրանց հետ:

Մրցույթը հայտարարվում է երկու անվանակարգերով.

Անվանակարգ 1.  «Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր» լուսանկար, էսսե կամ տեսանյութ:

Լուսանկարը պիտի ունենա բացատրություն, թե ո՛րն է խնդիրը, և լուծման ձևի առաջարկ: Լուսանկարն ուղեկցող տեքստը չպիտի լինի ավելին քան 20 տողը: Բացատրությունը պիտի նշի, թե երբ է նկարահանված և որտեղ (շատ ճշգրիտ, գուգլ քարտեզի վրա նշումով և նշումը լուսանկարած ու նյութին կցված, գերադասելի է նաև հստակ հասցեով և աշխարհագրական տվյալներով): Լուսանկարը պիտի ունենա վերնագիր:

Լուսանկարի որակը պիտի հավասար լինի նվազագույնը 1800 պիկսելի:

Էսսեն պիտի լինի 3-7 էջ, սիլֆայեն, մեկ տողարանքով, 12 տառաչափով:

Տեսանյութը պիտի լինի 3-5րոպե տևողությամբ և ուղեկցվի բացատրական տեքստով լուսանկարի տեքստին նման:

Առանց լուծման առաջարկի նյութերը չեն դիտարկվի:

Անվանակարգ  2.  «Մեր գործընկեր Ինֆոտան լավագույն գործն իմ կարծիքով». գրախոսական կամ գնահատման և վերլուծության էսսե

Հեղինակը պիտի ընտրի որևէ այլ Ինֆոտան կողմից (ոչ իր մարզից)  առաջարկված նյութ (լուսանկար, էսսե, տեսանյութ), որը հրապարակված է այդ Ինֆոտան կայքում կամ սոցիալական մեդիայում, և 2-4 էջանոց գրախոսականում բացատրի, թե ինչու է ինքը համարում, որ սա իր գործընկեր Ինֆոտան ակտիվիստի լավագույն գործերից է: Խրախուսվում է նյութի հեղինակների հետ կապի մեջ մտնելը, նրանց հարցուփորձ անելը գրախոսականը կազմելուց առաջ:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Առաջին տեղ՝ երկու մրցանակ երկու անվանակարգերի համար, ամեն մեկը՝ երկու հարյուր հազար դրամ:

Խրախուսական մրցանակներ՝ ըստ հանձնաժողովի որոշման, դրամական կամ նյութական:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՆՅՈՒԹԵՐՆ  ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծել նյութը նշված թեմաներով և կրիչներով, ուղարկել ձեր մոտակա Ինֆոտան համակարգողին, որը կփոխանցի ԵՀՀ հանձնաժողովին:

Հեղինակների անունը, ազգանունը, կարճ կենսագրությունը (5 տողից ոչ ավելի), էլեկտրոնային հասցեն ու բջջային հեռախոսահամարը պիտի կցվեն մրցանակի ներկայացված նյութին:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նյութ՝ մեկ անվանակարգի համար: Մեկ մասնակից կարող է երկու նյութ ներկայացնել, բայց երկու տարբեր անվանակարգերի համար։ Մեկ մասնակից չի կարող ներկայացնել երկուսից ավելի նյութ:

Ինֆոտան աշխատակիցները նույնպես կարող են մասնակցել մրցույթին:

Մրցույթը բաց է բոլոր տարիքների համար:

Նյութեր կարելի է ուղարկել մինչև ս.թ. դեկպտեմբերի 20-ը մարզային Ինֆոտների միջոցով։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Նոր տարուց հետո՝ մինչև ապրիլ ամիս:

Մրցականաբաշխության արարողությունը կազդարարվի լրացուցիչ:

Ընտրական հանձնաժողովը կազմված է ԵՀՀ աշխատակիցներից և հրավիրյալ անձերից:

Բոլոր նյութերը կտեղադրվեն ԵՀՀ և Ինֆոտների կայքերում և ֆեյսբուքյան էջերում:

Նյութը պիտի ուղարկվի համապատասխան մարզի Ինֆոտան համակարգողին ստորև նշված կոնտակտներով։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՆՖՈՏՆԵՐԸ  ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ

Մարտունի Ինֆոտուն  Լիանա Հովհաննիսյան infomartuni@gmail.com 
https://web.facebook.com/infomartuni/ 
 
Արարատ Ինֆոտուն  Սուրեն Զարուկյան araratinfotun@gmail.com
https://www.facebook.com/araratinfotun/
 
Արմավիր Ինֆոտուն  Կարմեն Առաքելյան karmen.arakelyan@gmail.com
http://armavirdc.org/infotuneng/view_post.php?id=414
 
Գյումրի Ինֆոտուն  Արմեն Պետրոսյան armenstar1@gmail.com
https://web.facebook.com/groups/114717758628012/   
 
Իջևան Ինֆոտուն  Վարսիկ Ներկարարյան vnerkararyan-epf-north@epfound.am
https://web.facebook.com/Ijevaninfotun
 
Սյունիք Ինֆոտուն  Շուշան Օհանյան shushan.ohanyan@gmail.com
https://web.facebook.com/syunikinfotun
 
Վայք Ինֆոտուն  Արգիշտի Միքայելյան argishtiarm@gmail.com
https://web.facebook.com/vaykinfotun
 
Վանաձոր Ինֆոտուն  Զառա Նիկողոսյան zaranikoghosyan@mail.ru
https://web.facebook.com/groups/infotun.vanadzor/  

Ուշադրություն. Կոտայքի մարզի հետաքրքրված անձինք պիտի կապվեն Մարտունի Ինֆոտան հետ, իսկ Արագածոտնի մարզի՝ Արմավիր Ինֆոտան հետ:

Հարցերի և պարզաբանումների համար դիմել ԵՀՀ աշխատակից Ջուլյա Սահակյանին jsahakyan@epfound.am էլ. հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով. 095-25-15-38 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика