Կոռնիձորցիները դեմ են խոշորացմանը

19.09.2016
Արմո աջից

Աջից՝ Արմոն

Անահիտ Բաղդասարյան
Չնայած նախկին Կոռնիձոր համայնքը 3 ավագանու անդամ ունի, սակայն բնակիչները էլի թերահավատորեն են վերաբերում, որ որոշումների կայացման գործընթացում, իրենց գյուղի կարիքները հաշվի կառնվեն:  «Մեր համայնքից 3 –ն ա , Արավուսից ՝ 1-ը,  իսկ Տեղից՝  4-ը. ձայնային մեծամասնություն իրանցն ա լինելու, որոշումն էլ ընդունվելու ա հօգուտ Տեղի»,- պատճառաբանում է Արմո Պետրոսյանը, ով դեմ է խոշորացման գործընթացին:

«Մի մարդը հունց կարա մի քանի համայնք ղեկավարի. իրան էդքան ժամանակ շտեղան, որ մեր բոլորիս հարցերին կարողանա պատասխանել»,-ավելացնում է նա: Ընթացքում իրենք  դեմ լինելու պատճառաբանություններն են բերում համագյուղացիները, ովքեր նշում էին իրենց համայնքի նախկին ղեկավարի արագ արձագանքը իրենց բարձրացրած հարցերին:

«Մեզ փետրվարին պարարտանյութ ա պետք,  բայց հիմա բերելու են մայիսին»:Բնակիչներից շատերն անտեղյակ են համայնքների խոշորացման գործընթացից ու միայն մասնակցում են ընտրություններին՝ որպես քաղաքացիական պարտք: «Մենք դեռ չենք հասկանում էս խոշորացման նպատակը. ես միայն գիտեմ, որ մի քանի տարի հետո էս էլ կփոխվի ու սաղ գյուղերը կմիանան Գորիսին: Ռայկոմի քարտուղարն էլ կնստի Գորիսում. մի խոսքով, կդառնա նախկին սովետը՝ անունը փոխված»,- իր կարծիքով մեզ հետ կիսվում է  Խաչատրյան Կարենը:
1 (1)

Ժիրայր Ավետիսյանն այլևս ոչ մի գործընթացի չի հավատում՝ նշելով , որ բնակիչները երթակա մարդիկ են, ում կարծիքը ոչ մեկ հաշվի չի առնում. «ա՜յ, եթե պատերազմ սկսվի, մենք կլինենք երկրի տերը, խաղաղ պայմաններում ընդամենը ենթակա ենք. ինչ ասում են, անում ենք»,- մեզ հետ զրույցում ասում է Ժիրայրը:

Բնակչության մեծամասնությունն  անհանգստանում է մի փաստաթուղթ ստանալու համար այլ բնակավայր գնալու դժվարությունները: «Մի թղթի, ստորագրության համար պիտի հասնես Տեղ գյուղ՝ հատկապես եթե համայնքում հանրային տրանսպորտ չի գործում»,- բողոքում է Անուշ Ստեփանյանը:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի 37/3  ընտրատեղամասում՝ նախկին Կոռնիձոր համայնքում,  783  ընտրողներից ընտրությանը մասնակցել է 627-ը:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика