Քարահունջեցիները չեն շտապում կատարել իրենց քաղաքացիական պարտքը

18.09.2016

DSC_1871
Աննա Սահակյան

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ընթանում նաև Գորիսի տարածքաշրջանի Քարահունջ համայնքում:
Քարահունջի 37/15 ընտրատեղամասի նախագահ Լիլիթ Ղազարյանն gorispress.am-ի հետ զրույցում նշեց, որ Քարահունջ համայքում ժամը 19:00-ի դրությամբ 994 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 518-ը:
«Կուտակնումներ ու միջադեպեր չեն եղել, մասնակցությունը պասիվ է, քանի որ գյուղատնտեսական աշխատանքների պատճառով հիմնական հոսքը լինում է առավոտյան և երեկոյան ժամերին»-ասում է Լ. Ղազարյանը:Այս ընտարտեղամասում դիտորդություն են իրականացնում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարական կազմակերպությունները:

DSC_1880

Ավագանու թեկնածու Արմեն Մկրտչյանը

Քարահունջ համայնքի նախկին ղեկավար Լուսինե Ավետյանը նշում է, որ ինքը շարունակելու է իր աշխատանքներ՝ որպես բնակավայրի ներկայացուցիչ և չի դադարելու աշխատանքներ տանել միջազգային կազմակերպությունների հետ:

Ըստ նրա բնակչությունը բավարար չափով տեղեկացված չէ խոշորացման գործընթացից, չնայած որ իրազեկման հանդիպումներ եղել են:
Քարահունջ համայնքից ավագանու թեկնածություն են առաջադրել միայն Արմեն Մկրտչյանը, ով նախկին ավագանու անդամ էր: Արմենը աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում՝ որպես փոխտնօրեն:
Համայնքի նախկին ղեկավարը գտնում է, որ նա համայնքի խնդիրներին իրազեկ մարդ է և, ընտրվելու դեպքում, կկարողանա բարձրաձայնել դրանց մասին, գտնել լուծման հնարավոր ուղիներ:

Դիտորդ Անահիտ Գրիգորյանը նշեց, որ ընտրությունները անցնում են հանգիստ մթնոլորտում, վիճաբանություններ, կուտակումներ չեն եղել: 

Bookmark and Share
Яндекс.Метрика