«Եթե մեր սոցիալական վիճակը կբարելավվի, կնվազի արտագաղթը, ապա թող խոշորացնեն»

18.09.2016

DSC_1833Շուշան Օհանյան
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տաթևի ենթաշրջանի գյուղերի /Քաշունի, Տանձատափ, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Սվարանց, Հարժիս/ միավորումից հետո Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում կձևավորվի համայնքների խոշորացման ևս երկու փունջ` Գորիս և Տեղ:

Ակները մեկն է այն 10 համայնքներից, որոնք խոշորացման արդյունքում կղեկավարվեն մեկ կենտրոնից՝ Գորիսից:Խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի թեկնածություն է առաջադրել մեկ անձ՝ համայնքի նախկին ղեկավար Վաչագան Ադունցը /ՀՀԿ/, իսկ ավագանու 15 տեղի համար պայքարում են 25 թեկնածու:  Ակներ համայնքից ավագանու թեկնածություն են առաջադրել երկու հոգի՝ Արտեմ Մինասյանը(անկուսակցական) և Կարեն Առաքելյան (ԲՀԿ):

Ակների թիվ 37/11 ընտրատեղամասում, որը տեղակայված է դպրոցի շենքում, ՏԻՄ ընտրություններին ժամը 15:20-ի  դրությամբ մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 801 քաղաքացիներից 304-ը:

DSC_1825

Ըստ հանձնաժողովի նախագահ Ղուկաս Հարությունյանի, ընտրություններն անցնում են հանգիստ։ Դիտորդ Հելեն Փարամազյանը, ով ներկայացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»,  ևս հաստատեց, որ մինչ այժմ որևէ միջադեպ չի եղել: Այս ընտարտեղամասում դիտորդություն է իրականացնում նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ:

«Համայնքի բնակիչները բավարար չափով ինֆորմացված են խոշորացման գործընթացիկ և հիմնականուն դրական վերաբերմունք ունեն, դեմ չեն քաղաքի կարգավիճակ ստանալուն»-gorispress.am-ի հետ ունեցած զրույցում նշեց Ակների նախկին համայնքապետ Սպարտակ Մինասյանը, ով տեղմասում էր որպես Վաչագան Ադունցի վստահված անձ:

DSC_1829

Լուսանկարում աջից Սպարտակ Մինասյանն է

Ի տարբերություն նախկին համայնքապետի պնդման, ընտրատեղամաս եկող բնակիչներից շատերը պնդում էին, որ բավարար ինֆորմացիա չունեն, իրենց համայնքի հետագա ճակատագիրը չեն պատկերացնում:

«Եթե մեր սոցիալական վիճակը կբարելավվի, կնվազի արտագաղթը, ապա թող խոշորացնեն»,-ասում է ընտրության եկած թոշակառու կինը:

Bookmark and Share
Яндекс.Метрика