Հանրային կարծիքի ուսումնասիրություն

17.09.2016

pollsՀՀ Կառավարության 2016թ. հունիսի 2-ի նիստում ընդունվել է առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Տաթևի ենթաշրջանի գյուղերի /Քաշունի, Տանձատափ, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Սվարանց, Հարժիս/ միավորումից հետո Գորիսի տարածաշրջանում կձևավորվի համայնքների խոշորացման ևս երկու փունջ՝ Գորիս և Տեղ:

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ (թվով 10)

2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն (թվով 7)

Այս համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին, որից հետո կդադարեցվեն մինչ այդ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:

Գորիսի մամուլի ակումբը իրականացրել է հարցում՝ պարզելու, թե տվյալ համայնքների բնակիչներիը ինչքանով են իրազեկ խոշորացման գործընթացից, ՏԻՄ մարմինների գործառույթներից, առաջիկա ՏԻՄ ընտրություններից:

Հանրային կարծիքի ուսումնասիրության համար օգտագործել ենք հարցաթերթիկներով հարցման միջոցը: Հարցումներն իրականացվել են Գորիս, Քարահունջ, Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնածախ, Խոզնավար, Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ համայնքներում, սակայն մնացած համայնքների բնակիչները հնարավորություն են ունեցել հարցմանը մասնակցել առցանց ռեժիմով  /https://goo.gl/07GBMi/:

Հարցմանը մասնակցել 356 հոգի, հարցվողների միջին տարիքը 41 է, սեռային հարաբերակցությունը՝ 54%-ը՝ կանայք, 46%-ը՝ տղամարդիկ:

  Graphicloads-Filetype-PdfՆերբեռնել հանրային հարցման արդյունքները:

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика