Խոշորացումը` մարդկանց աչքերով

17.09.2016

Picture1Օքսաննա Աղաբաբյան
Վաղը Սյունիքի մի շարք խոշորացված համայնքներում`  Մեղրի, Գորայք, Տեղ, Գորիս , տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:  Տաթևից հետո մարզում կձևավորվի ևս չորս միավորված համայնք: Իսկ ինչպես են վերաբերում բնակիչները վարչատարածքային փոփոխություններին, ինչ ակնկալիքներ ունեն և ինչ մարտահրավերների համար են մտահոգված  հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք տարբեր համայնքների մի խումբ բնակիչների: Հարցվողների հիմնական մասը ենթադրում է, որ էական փոփոխություններ չեն կատարվի.«Հունց իլալ ա, տենց էլ մնալու ա,-ասում են շատերը:«Շատերն են  դեմ խոշորացմանը: Ոչ ոք չի ուզի, որ իր համայնքը միանա մեկ ուրիշ համայնքի, ընդ որում, նոր ձեւավորված համայնքի անունն էլ լինի, օրինակ, հարևան գյուղի կամ քաղաքի անունով, տարիներ հետո կմոռացվի մեր գյուղի պատմությունը ավանդույթները»,- ասում է Վերիշեն համայքի բնակիչ Հասմիկ Ջավահիրյանը:

«Առանց այդ փոփոխության էլ իմ համայնքը  շատ բարվոք վիճակում է գտնվում՝ համեմատած մյուս համայնքների, էնպես որ, մեզ էդ մեծ բյուջեն պետք չի, aռանց խոշորացման էլ մեր համայքում դոնոր կազմակերպություների աջակցությամբ տարբեր խնդիրներ են լուծվել»,-նշում է Քարահունջ համայքի բնակիչ Քնարիկ Աղաբեկյանը:
Քարահունջի նախկին համայնքապետ Լուսինե Ավետյանի խոսքով  կշարունակեն համագործակցել միջազգաին կազմակերպությունների հետ` թեկուզ ուրիշ ֆորմատով: Նրա համոզմամբ, խոշորացումից հետո  ներդրումները համայնքներում կլինեն ավելի մեծ:

Վերիշեն համայքի բնակիչ Մարիամ Բակունցի կարծիքով խոշորացումն  ավելորդ քաշքշուկների առիթ է դառնալու բնակավայրերի բնակիչների համար. «Սովորական մի տեղեկանքի համար այլ համայնք գնալը այդքան էլ հեշտ չէ»:  Մարիամը նաև կարծում է, որ գյուղապետրանների  աշխատատեղերի կրճատումը զգալիորեն կավելացնի գործազուրկների թիվը:

Մեկ տարի առաջ խոշորացված Տաթև համաքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն անտեղի է համարում նման մտահոգությունները. «Դա թյուր կարծիք է, բնակավայրերում կան վարչական ներկայացուցիչներ ու օպերատորներ, ովքեր տրամադրում են համապասխան տեղեկանքները, իսկ  ինչ վերաբերում է կրճատումներին, դրանք մեծ թիվ չեն կազմում»-ասում է համայնքի ղեկավարը:

 

 

 

:

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика