Տեղ համայնքում ակնկալում են, որ խոշորացումից հետո կլուծվի երկու նախակրթարանների վերանորոգման հարցը

17.09.2016

14394058_892182520914170_1587733623_oՄարիամ Գալստյան
Սյունիքի մարզի խոշորացվող  Տեղ գյուղում, որն ունի 2300 բնակիչ, 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Բնակիչների կարծիքով առաջնահերթ խնդիրը, որը կարող է լուծվել խոշորացման արդյունքում ձևավորված բյուջեյով` նախակրթարանների վերանորոգմումն է:

Տեղ համայքը ունի 2 նախակրթարան, որոնցից առաջինը գտնվում է 1960թ. կառուցված, այժմ վթարային շենքում, երկրորդը՝ գյուղի նախկին հիվանդանոցի շենքում:

14374674_892180574247698_280709123_o (1)

Մելսիդա Պողոսյան

Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության /ՆՈՒՀ/ տնօրեն Մելսիդա Պողոսյանը նշում է, որ Արցախյան պատերազմի տարիներին շենքը վնասվել՝ դառնալով վթարային, այժմ օգտագործում է շենքի միայն մեկ քառորդ մասը: Նախակրթարանն ունի 2-ից 6 տարեկան 45 սան՝ մեկ խմբում, մինչդեռ նախկինում  4 խմբում հաճախել է 120 երեխա:

Նախակրթարանի բուժքույր Ալինա Իսախանյանը նշում է, որ չկա առանձին սենյակ, որտեղ անհրաժեշտության դեպքում կարողանա բուժօգնություն ցուցաբերեև ստիպված է լինում նման դեպքերում օգտագործել դահլիճը կամ խոհանոցը:

«Տաք ջուր չկա, շենքը խոնավ է, ցուրտ, երեխաներին աշնանը և ձմռանը չենք քնեցնում»,- նշում է դայակ Մարիետա Դրավանցը:
Նախակրթարանի աշխատակազմը և ծնողներն առավել անհանգստացած են զուգարանների համար, քանի որ այն գտնվում է շենքից 65 մետր հեռավորության վրա:

collage

Լուսանկարներ թիվ 1 ՆՈՒՀ-ից

Թիվ 2 ՆՈՒՀ-ի տնօրեն Էմմա Բաղդասարյանը  նշում է, որ իրենց խնդիրն ավելի բարդ է, որովհետև շենքը տիպային չէ և չունի անհրաժեշտ հարմարություններ. այժմ նախակրթարան են հաճախում 41 սան՝ 1 խմբում, մինչդեռ տարիներ առաջ նախակրթարան  են հաճախել 60-70 երեխա:

Նախակրթարան հաճախող սաների ծնողները ևս մտահոգ են, վերանորոգման հարցով բազմիցս դիմել են համայնքապետարան, բայց…բյուջեի սղության պատճառով հարցը չի լուծվել:

Bookmark and Share
Яндекс.Метрика