«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր». ՀԿ Կառավարման 5-րդ դպրոց՝ Գորիսում

13.09.2016

Рисунок1Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Գորիսի մամուլի ակումբը (ԳՄԱ)  «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում են մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-5, Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ում:

ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվելու է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։

Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
- Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
- Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ

Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք  ստանում  ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանն աջակցող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։

Դասընթացը կվարեն ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է մասնակիցների կողմից աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Մեկ կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ. ցանկալի է կազմակերպության ղեկավարը։

Մանսակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. սեպտեմբերի 25ը,  csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ — Ձեր կազմակերպության անունը» ։

Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։ Նախապատվությունը կտրվի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող ՔՀԿ-ներին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ից Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ larzoyan@epfound.am կամ ԳՄԱ-ից Շուշան Օհանյանին՝ հեռ. (+374) 94-54-12-61, էլ.փոստ՝ shushan.ohanyan@gmail.com:

ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ - Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ),  Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը:

Նword-icons-free-icons-in-office-2013-hd-icon-search-engine-sL4DlB-clipartերբեռնել մասնակցության հայտը 

Bookmark and Share
Яндекс.Метрика