Քննարկում տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների շուրջ

19.07.2016

IMG_0352Շուշան Օհանյան
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և սոցիալական ծառայությունների նոր մոդելների նկատմամբ տարեցների ու նրանց ընտանիքների անդամների պահանջարկի ուսումնասիրություն:

Ուսումնասիրության նպատակով այսօր Գորիսի համայնքապետարանում անցկացվեցին քննարկումներ երեք ֆոկուս խմբերի հետ: 1-ին խմբի քննարկմանը մասնակցում էին Գորիս համայնքի սոցիալական աջակցության տարածքային մարմինների աշխատակիցներ, ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներկայացուցիչներ:
IMG_03512-րդ ֆոկուս խմբի քննարկումն անցկացվեց քաղաքաբնակ տարեցների հետ, իսկ 3-րդը՝ ՀԿ ներկայացուցիչների, ովքեր մարզում տարեցներին սոցիալական, առողջապահական, կրթական, խնամքի, բնաիրային /սնունդ, հագուստ/ և աջակցության այլ ծառայություններ են մատուցում կամ իրենց գործունեության ընթացքում առնչվել են տարեցների, հաշմանդամների հիմնահարցերին:

Ուսումնասիրության նպատակը տարեցների սոցիալական ծառայություններ ստանալու կարիքների գնահատումն ու գնահատված կարիքներին համապատասխան տարեցների համար սոցիալական ծառայությունների նոր մոդելների ներդրման ծրագրերի մշակումն է:

Ֆոկուս խմբերի հետ քննարկումներն անցկացրին ՄԱԿ-ի փորձագետներ Վաղարշակ Գևորգյանն ու Կարապետ Հունանյանը:

Bookmark and Share
Яндекс.Метрика