Ճամբարականների հետ վարպետության դաս անցկացրեց նաև Գորիսի մամուլի ակումբը

10.07.2013

ՋերմուկԱնահիտ Բաղդասարյան

Հուլիսի 4-ից Ջերմուկ քաղաքում մեկնարկվել է Սյունիքի Աշակերտական խորհուրդների ցանցի ամառային ճամբարը, որը կազմակերպվել է Վորլդ Վիժնի Սիսիանի ՏԶԾ-ի և ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: 

«Մենք ենք մեր ապագան» ամառային ճամբարի հիմնական նպատակն է ինտեգրել Սյունիքի ԱԽ ցանցի 2 հիմնադիր հատվածներին(Սիսիան\Գորիս և Կապան) և հնարավորություն տալ համատեղ քննարկել իրենց ռազմավարությունը, մշակել 2013-2014թթ համատեղ գործողությունները: Երկրորդ օրը ճամբարականներին հյուր եկան Մարդու իրավունքների պաշտպանի Վայոց ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցները, իսկ ընդմիջումից հետո նրանց միացան ՀԶԱՑ-ի անդամները:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հակիրճ պատմեցին իրենց ծավալած գործունեության մասին, իսկ արվեստի ժամին անցկացրին վարպետաց դասեր ու երեխաների հետ կիսվեցին իրենց փորձով:

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի լրագրող Անահիտ Բաղդասարյանն ու «Փերի» մանկական ամսագրի խմբագիր Էլմիրա Բալասանյանը աշխատեցին PR խմբի հետ: Էլմիրա Բալասանյանը խոսեց թերթի ձևավորման, հարցազրույցներ անցկացնելու մասին, իսկ  Անահիտ Բաղդասարյանը՝ ինտերնետային լրատվության, սոցցանցերի օգտագործումը տեղեկատվության տարածման գործում:

Bookmark and Share
Яндекс.Метрика