Գորիսը միանում է Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձնությանը

11.07.2016

DSC_0773Մարիամ Մաթևոսյան
Հուլիսի 11-ին հրավիրված Գորիս համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերը երեքն էին: Առաջին հարցը վերաբերում էր Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի կիսամյակային կատարմանը, ըստ որի  բյուջեի եկամուտները կարարվել են 106,8 %-ի չափով, հարկերի ու տուրքերի մասով՝ 160 %, բյուջեի ծախսերը կարարվել են 88 %-ով, որն առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 6 %-ով:

Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է տեղական վճարների մասով՝ 44 %, որն, ըստ Գորիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Էդիկ Ադունցի, պայմանավորված է քաղաքում շինարարական աշխատանքների բացակայության պատճառով:Էդիկ Ադունցն, ընդհանուր առմամբ, բյուջեի կատարումը բարձր գնահատեց, որին նպաստել էին ծախսային մասի վերահսկողության իրականացումը. «Ինչքան հնարավոր է եղել կրճատումներ ենք կատարել, որը, սակայն չի վերաբերվում պարտադիր լիազորությունների իրականացմանը՝ աղբահանության կազմակերպում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Ծախսային ուղղությունների կրճատումներ եղել են օրեսնդիր և գործադիր մարմինների պետական ծախսերի մասով»,-նշում է Է. Ադունցը:

DSC_0775Նիստի օրակարգի երկրորդ հարցը՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2015թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին էր: Մասնավորապես, Զբաղվածության պետական գործակալության Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ «վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակներում Գորիսի համայնքապետարանը ընթացք է տվել նախաձեռնող խմբի կողմից հանրայնացրած համայնքային խնդիրներից մեկի լուծմանը: Երիտասարդները հարցում են անցկացրել բնակչության շրջանում՝ համայնքային խնդիրների առաջնահերթությունները որոշելու համար: Ըստ հարցման արդյունքների՝ բնակիչները կարևորել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին կից տարածքում գտնվող կամրջի վերանորոգումը, որի համար պետական ծրագրով ներդրվել է 1,5 մլն դրամ:

Կառավարության պետական ծրագրի գումարը ստանալու համար Գորիս համայնքի ավագանու 2015թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ 86-Ն որոշման մեջ փոփոխություն կատարվեց:

Օրակարգի վերջին հարցը վերաբերվում էր Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագրի» նախաձնությանը միանալուն: Ծրագիրն իրականացվում է աշխարհի 6500 համայնքներում, որի նպատակն է շահառու համայնքներում մինևչ 2020 թվականը 20 %-ով կրճատել  CO2 ածխաթթվական գազերը:

Անդամագրվելով «Քաղաքապետերի դաշնագրի» նախաձնությանը՝ Գորիս համայնքը ևս պետք է մշակի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր, որը պետք է հաստատվի համայնքի ավագանու կողից: Ըստ ծրագրի, կպլանավորվի նաև հետագա գործողությունների ժամանակացույցը:

Նիստին մասնակցող 8 ավագանու անդամներն օրակարգային բոլոր հարցերին կողմ քվեարկեցին:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика