Գորիսի պետական համալսարանը համալրվում է նոր ուսանողներով

06.07.2016

ԳՊՀՔրիստինե Հայրապետյան
Գորիսի պետական համալսարանի  ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արա Գալստյանը  տեղեկացնում է, որ նախորդ տարվա համեմատ, 2016-17 ուսումնական տարվա դիմորդների թիվը պակասել է. 2015թ.  ԳՊՀ-ն ունեցել է 135 դիմորդ, իսկ այս տարի` 130: Ընդհանուր` Գորիսի պետական համալսարանում  հատկացվել է 212 տեղ`192 վճարովի, իսկ 20-ը անվճար:

Նրա խոսքով` այս տարի ամենամեծ թվով հայտեր եղել են հետևյալ ֆակուլտերների համար` մանկավարժություն և մեթոդիկա, տնտեսագիտություն, հայոց լեզու և գրականություն, էլեկտրոնիկա, կենսաբանություն, դեղագործական քիմիա, պատմություն, մաթեմատիկա  և միայն Ֆիզիկայի ֆակուլտետ` մեկ դիմորդ:

Արա Գալստյանը նշում է  նաև, որ այս տարի արտոնագրվել են Իրավագիտության մասնագիտության մագիստրատուրայի ու նաև հեռակա բակալավրի Իրավագիտության նոր բաժինները: Նրա խոսքով, հրամանը ստանալուց հետո միայն ընդունելություն կկազմակերպվեն այդ բաժինների համար:

Դիմորդների մեծ մասը Գորիսի տարածաշրջանից են, սակայն կան նաև փոքրաթիվ դիմորդներ` Կապանից, Սիսիանից, Բերձորից, ինչպես նաև Արարատից:

Ա. Գալստյանը նաև տեղեկացնում է, որ ԳՊՀ-ում ուսման վարձավճարները նախորդ տարվա համեմատ` 20-հազարական դրամով ավելացել են: Նրա խոսքով  Հայաստանի ԲՈՒՀ-ական համակարգի  համեմատ` Գորիսի պետական համալսարանի վարձավճարները ամենացածրն են:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика