Տաթև համայնքի քառամյա զարգացման ծրագրի կազման համար միավորված բնակավայրերում ստեղծվել են բնակավայրի ակտիվ խմբեր

01.07.2016

13588964_1603511703312194_1985041775_oՄարի Թևոսյան
Շինուհայրի ԲԱԽ-ի համակարգող

Տաթև համայնքի ղեկավարի՝ «2016-2020թթ. քառամյա զարգացման ծրագրի նախագծի մշակման բնակավայրերի աշխատանքային խմբերի կազման մասին» որոշմամբ, միավորված 8 գյուղերում, բացի Քաշունիից, ձևավորվել են բնակավայրի ակտիվ խմբեր (ԲԱԽ). ընդհանուր թվով խմբերում ներգրավված է 31 հոգի:
Յուրաքանչյուր ԲԱԽ-ում ընդգրկվել է 3-5 անդամ, որոնց թվում են վարչական ներկայացուցիչներ, ավագանիններ, դպրոցների  տնօրեններ և բնակիչներ:

Տաթև համայնքի աշխատակազմի ղեկավար Մարատ Գերասիմյանի խոսքով՝ աշխատանքային խմբերը պետք է կատարեն բնակավայրերի կարիքների վերլուծություն, այն է՝ գյուղի համայնքային խնդիրների վերհանում, ռեսուրսների գնահատում, որը կքարտեզավորվի ըստ բնակավայրերի:«Դրան զուգահեռ բոլոր բնակավայրերում կանցկացվեն հանրային քննարկումներ, որի ժամանակ հնչեցված բոլորը կարծիքները ևս կներառվեն քառամյա զարգացման ծրագրում»,-նշում է Մ. Գերասիմյանը:

ԲԱԽ-երի կողմից իրականացված բնակավայրերի վերլուծության արդյունքները կներկայացվեն Տաթև համանքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմնին: Վերջինս էլ կորոշի գյուղերի հիմնախնդիրների առաջնահերթություններն ու այն կներառվի Տաթև համայնքի 2016-2020թթ. քառամյա զարգացման ծրագրում:

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика