Մեկ ժամ ուշացումով սկսված նիստում օրակարգային բոլոր հարցերը ընդունվեցին միաձայն

17.04.2016

DSC_2146Մարիամ Մաթևոսյան

Ապրիլի 15-ին տեղի ունեցած Գորիս համայնքի ավագանու նիստը սկսվեց նախատեսվածից մեկ ժամ ուշ, քանի որ բավարար քվորում չէր ապահովվում: Օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարմանը, ըստ որի  բյուջեի ծախսերը կարարվել է 82 %-ի չափով, իսկ եկամուտների հավաքագրումը 106 %-ով:

Երկրորդ հարցը վերաբերում էր «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը վերանվանելու, փոփոխություններ, լրացումներ կատարելուն: Ընդունված որոշմամբ՝ Գորիսի քաղաքապետարանն այսուհետ անվանվելու է համայնքապետարան, իսկ քարտուղարության բաժինը` ընդհանուր բաժին:Օրակարգի հաջորդ հարցով փոփոխություն և լրացում կատարվեց ավագանու 2015 թվականի սեպտեմբերի 16-ի` համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգի հաստատման և թիվ 64-Ն որոշումներում:

2015 թվականի սեպտեմբերին ավագանին հաստատել է «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության», «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության» և «Հանրային լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգերը: Այս ընթացքում համայնքի ղեկավարին կից ձևավորվել է մեկ խորհրդակցական մարմին՝ «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման», որի  շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նոր խորհրդակցական մամիններ ևս ձևավորել: Ավագանու միաձայն քվեարկությամբ՝ ձևավորվեցին «Քաղաքաշինության, հողօգտագրոծման, տնտեսական ենթակառուցվածքների,  կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության, տրանսպորտի հարցերի» և «Երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերի» խորհրդակցական մարմիններ:

Ավագանու որոշմամբ,  փոփոխություն կատարվեց քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի խորհրդի կազմում` որպես համայնքային իշխանության ներկայացուցիչ ընդգրկելով  քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանին:

Ավագանու նիստի որոշմամբ՝ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից առանց վարձավճարի անհատույց օգտագործման տարածք հատկացվեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Գորիսի տարածքային բաժնին:

DSC_2150Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված 16  հարցերից առավել քննարկում ծավալվեց 7-րդ հարցի շուրջ, որը վերաբերվում էր համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք օտարելու և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու թույլտվությանը:

Գորիսի քաղաքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանը նշեց, որ խոսքը վերաբերվում է, մասնավորապես, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ավտոտնակներին: Կառավարության Ն-731 որոշման համաձայն, ապօրինի շինությունները պետք է դառնան համայնքային սեփականություն, որից հետո համայնքը կարող է կա’մ վաճառել, կա’մ վարձակալությամբ տրամադրել բնակիչներին, կա’մ օրինականցնել այն: Խոսքը վերաբերվում է քաղաքի 720 ավտոտնակների կցակառույցների մասին, որոնք թեև մեծ մակերես չեն զբաղեցնում, սակայն ապօրինի շինություններ են:  Եվ թեև նիստին մասնակցող ավագանիները միանշանակ չընդունեցին հարցի մեկնաբանությունը, այնուամենայնիվ միաձայն կողմ քվեարկեցին:

Ավագանին կողմ քվեարկեց նաև Օրբելյանների թիվ 2-րդ շենքի բակում  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով ավտոտնակ կառուցելու մասին հարցին:

Օրակարգի վերջին վեց հարցերը վերաբերվում էին քաղաքի տարբեր հատվածներում գտնվող առանձին հողակտորներին, որոնք թեև համայնքային սեփականություն են կազմում, սակայն հանդիսանում են տարբեր անհատների  սեփական շինությունների կցորդներ՝ օգտագործվելով որպես հողատարածքներ: Սույն հարցը կարգավորվում է օրենքով սահմանված կարգով: Այսինքն, եթե համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը հնարավոր չէ առանձին միավոր ճանաչել և վաճառել, ապա այն պետք է օտարել: Ավագանին ևս միաձայն կողմ քվեարկեց օտարումներին:

 

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика