«Խոշորացված Տաթև համայնքի խնդիրները». քննարկում Շինուհայրում

12.02.2016

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակում Գորիսի Մամուլի ակումբը, փետրվարի 12-ին Շինուհայր կենտրոնում կազմակերպել է հանդիպում-քննարկում՝ «Խոշորացված Տաթև համայնքի խնդիրները» թեմայով:

Խոշորացված 8 համայնքների՝ Քաշունի, Տանձատափ, Սվարանց, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս, բնակիչները հնարավորություն ունեցան հանդիպել համայնքի ղեկավարի, ավագանու պաշտոնում առաջադրված թեկնածուների հետ: Հարց ու պատասխանի միջոցով բնակիչներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին թեկնածուներին:

Bookmark and Share
Яндекс.Метрика