Կառավարության կողմից ուսուցիչների, աշակերտների երթևեկության համար նախատեսվող գումարները տարեցտարի ավելանում են, բայց բաշխման հստակ մեխանիզմ չի գործում

19.12.2015

collageԴավիթ Դադալյան
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջեով կրթության բնագավառի ծախսերը 2015թ.-ի ծախսերի նկատմամբ աճել են 6,423.5 մլն դրամով կամ 5.1 տոկոսով: Ավելացել են նաև «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» նախագծով հատկացված գումարները՝ 2015թ.-ի 13 միլիարդ 310 մլն-ից հասնելով 15 միլիարդ 821 մլն ՀՀ դրամի, իսկ «Հանրթակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով 2015թ-ին նախատեսված 67 մլն 343 հազար դրամի փոխարեն 2016-ին նախատեսվում է 71 մլն 917 հազար դրամ:

Եթե 2012թ.-ին Սյունիքի մարզպետարանին  նշված հոդվածով  հատկացված գումարը 2011թ.-ի համեմատ նվազել է՝  21 մլն 218 հազար դրամից հասնելով 19 մլն 732 հազար 900 դրամի, անփոփոխ մնացել նաև  2013 և 2014 թվականներին, ապա 2015թ.-ին աճել է՝ հասնելով 25 մլն 800 հազար 500 դրամի: Նույնքան գումար է նախատեսվում նաև  2016 թվականին:info1
Info2
Info3

Bookmark and Share
Яндекс.Метрика