Տեղեկատվություն տնօրինողներն անտեսում են Տեղեկատվության ազատության օրենքի 9-րդ հոդվածը

18.12.2015

Снимок«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն  ս/թ հոկտեմբերի 16-ին «Տեղեկատվության ազատության» օրենքով նախատեսված հարցումներ է ուղարկել Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն, մարզի Իշխանասար, Աշոտավան համայնքների դպրոցներ, պարզելու, թե ինչպես են ծախսվել ՀՀ կառավարության որոշմամբ «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում»  ծրագրով Սյունիքի մարզպետարանին հատկացվող միջոցները: Սակայն հարցումներից անցել է  71 օր, սակայն տեղեկատվություն տնօրինողները կարծես թե չեն շտապում պատասխանել նամակներին:

Հիշեցնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ըստ որի «Քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ),  ինչպես նաև տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում գրավոր տեղյակ պահելու մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրելու այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը»  վերոնշյալ կազմակերպություններին տեղեկացնում ենք նաև նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի՝ «Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Մենք հետևողական ենք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու  գործում, ուստի նախատեսում ենք օրենքով սահմանված կարգով ստանալ այն:
                                                                                                                                                           
                                                                                                                                                                                                                                                                                                             Գորիսի մամուլի ակումբ

Գորիսի մամուլի ակումբ

Bookmark and Share
Яндекс.Метрика