Ուսուցիչները տեղյակ չեն, թե մինչև երբ անվճար կերթևեկեն

07.12.2015
DSC_0213

Սանթրիկ Մաքունց

Մարիամ Մաթևոսյան
Ներքին Խնձորեսկի դպրոցում աշխատող ութ մանկավարժներ ամեն օր իրենց աշխատավայր հասնելու համար օրական վճարում են 500 դրամ, որի դիմաց  սակայն, որպես ՀՀ Կառավարության կողմից հանրակրթական դպրոցների մանկավարժների համար նախատեսված  տրանսպորտային ծախսերի փոխհատուցում,  ստանում  են մասնակի:  Բացի այդ, նախկինում ուսուցիչները երթևեկում էին հանրային տրանսպորտով, իսկ այժմ մինչհամայնքային միակ փոխադրամիջոցը տաքսին է մնացել, սակայն փոխհատուցում հատկացնելիս այդ հանգամանքը հաշվի չի առնվում:

«Տաքսիով օրական յուրաքանչյուրս վճարում ենք  500 դրամ, բայց փոխհատուցումը կատարվում է չգործող հանրային տրանսպորտի ուղեվարձի չափով՝ 200 դրամ»,-ասում է դպրոցի ուսուցիչներից մեկը՝ Սանթրիկ Մաքունցը:

Պատմության ուսուցիչը նշում է, որ տրանսպորտային ծառայություն մատուցող կազմակերպությունը սպասարկում է միայն Գորիս-Խնձորեսկ երթուղին, անբարեկարգ ճանապարհի պատճառով  հրաժարվել է ուղևորափոխադրում իրականացնել նաև դեպի 7 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Խնձորեսկ  գյուղ: Նույն պատճառով նաև տաքսի ծառայություններից շատերն են հրաժարվում Ներքին Խնձորեսկ հասնել:Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության  վարչության  Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը նշում է, որ Գորիս-Խնձորեսկ-Գորիս երթուղին սպասարկող «Շահնան» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագրով՝ որպես սպասարկման վերջնակետ, սահմանվել է Խնձորեսկը:

DSC_0227Դպրոցի 14 ուսուցիչներից 8-ը երթևեկում են Խնձորեսկից. նրանցից երեքը վարչական աշխատող են, որոնց երթևեկության ծախսը մասամբ է փոխհատուցվում:

Տնօրենի նախաձեռնությամբ՝ ուսուցիչների ծանրաբեռնվածությունն այնպես է կազմակերպվել, որ յուրաքանչյուրը շաբաթական մեկ ազատ օր ունենա, որպեսզի կարողանան  գոնե մեկ տաքսի վարձակալել:

Անուշ Գրիգորյան

Անուշիկ Գրիգորյան

Սահմանամերձ դպրոցի տնօրեն Անուշիկ Գրիգորյանի խոսքով՝ 2015թ.-ի ուսուցիչների  տրանսպորտային ծախսի փոխհատուցման համար հատկացվել է  239 հազար դրամ:

Խնդրի լուծման համար ուսուցիչները դիմել են Սյունիքի մարզպետարան: Մարզպետի նախաձեռնությամբ մեքենա է հատկացվել  ուսուցիչներին, և արդեն  երրորդ ամիսն է, ինչ ուսուցիչներն  անվճար երթևեկում են, սակայն  անհայտ է, թե մինչև երբ է այդ մեքենան սպասարկելու ուսուցիչներին:

«Նոր ուսումնական տարվանից անվճար ենք երթևեկում, բայց  տնօրինությունը այս ամիս փոխհատուցել է սեպտեմբեր ամսվա ուղեվարձը, որը կազմել է 4200 դրամ »,-նշում է ուսուցչուհի Սուսաննա Մեջլումյանը ու հավելում, որ զարմացել են, երբ  մեկ ամսվա համար այդքան գումար են ստացել, քանի որ չնայած նախկինում էլ ամսական 12-13 հազար դրամ էին ծախսում երթևեկելու համար, ստանում էին առավելագույնը 3200 դրամ: Նա նշում է նաև, որ երթևեկող  ուսուցիչները  որոշել են ստացած փոխհատուցման գումարը տալ վարորդին, քանի որ վերջինս արդեն զգուշացրել է, որ մինչև այժմ անվճար է ուսուցիչներին տեղափոխում:

 

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика