Աղիտուի հիմնական դպրոցում կրթությունն իրականացվում է առանց տեխմիջոցների

28.11.2015

DSC_1301Անահիտ Բաղդասարյան

43 աշակերտ ունեցող դպրոցում ոչ լաբորատորիա կա, ոչ էլ անհրաժեշտ սարքավորումներ ու նյութեր:  Քիմիայի և կենսաբանության դասաժամին որևէ փորձնական աշխատանք չի կատարվում: Հիմնականում տեսական գիտելիքների հիման վրա են անցնում դասերը: «Էս երեխաները չգիտեն  միկրոսկոպի հետ աշխատելը որն է, որևէ փորձ չեն կարող կատարել: Ոչ մի գործնական աշխատանք չենք անում, վերացական խոսում ենք»,- նշում է քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի  Սոնա Հակոբջանյանը:  Ուսուցչուհին  պատմում է, որ տարիներ առաջ քիմայի  դասաժամին աշակերտներին տարել է մոտակա զինվորական հիվանդանոց, որպեսզի գոնե ծանոթանան սարքավորումներին ու միկրոսկոպով տեսնեն բջջի կառուցվածքը: «Ինչքան ուզում ես աշակերտին ասա, անիմաստ է, բայց երբ  երեխան տեսնում է, սկսում է փորձեր կատարել,  իր պատկերացումները փոխվում են, նրանք սկսում են  հետաքրքրվել բնագիտական առարկաներով  ու ավելի լավ սովորել»,- ավելացնում է քիմիայի ուսուցչուհին:

Պատկերը նույնն է նաև ֆիզիկայի դասաժամերին: Ֆիզիկայի ուսուցիչ Սուրեն Բլբուլյանը, ով նախկինում դպրոցի տնօրենն էր նշում է, որ դասերին միայն որոշ պարզունակ փորձեր է կարողանում կատարել: «Եղել է դեպք, որ գնացել եմ ուրիշ դպրոց, մի սարք մտցրել գրպանս ու դուրս եկել: Բա ինչ անենք. Էս էրերխեքն էլ պիտի մի գործնական աշխատանք կարողանան կատարել, թե չէ »,- խոստովանում է նա :  

3Աղիտուի տնօրեն Սուրեն Շահնազարյանը նշում է, որ բյուջեում այդքան  գումար  չկա, որ կարողանան տրամադրել ինչ որ լաբորատոր սարքավորում կամ որևէ նյութ ձեռք բերելու համար:

Դպրոցը կառուցվել է 2001թ. և  ապահովվել է միայն աշակերտական   սեղան, նստարաններով, իսկ  մնացած ամբողջ գույքը, ուսուցիչների խոսքով, «ստեղից- ընդեղից բերված են»:

1Դպրոցը նաև մարզադահլիճ չունի, իսկ սպորտային գույքից ունեցածը միայն երկու գնդակն է: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մարատ Կարապետյանը ասում է,  որ տաք օրերին դասերն անցնում են դպրոցի բակում,  իսկ աշնանը՝  միջոցառումների դահլիճում: Այստեղ ևս չկարողանալով ջեռուցում ապահովել,  ձմռանը ֆիզկուլկուրայի դասին դասասենյակներում՝ շախմատ են խաղում: «Տիպային շենք են կառուցել, առանց մարզադահլիճի, չնայած  համապատասխան տարածք ունենք, բայց միջոցներ չկան:  Արդեն 25  տարի է, նույն խնդրի առջև կանգնած ենք»,- ասում է Մ. Կարապետյանը:

Դպրոցի գրադարանավարուհի Արմիդա Վարդազարյանի խոսքով էլ գրադարանն ապահովված չէ ծրագրային գրքերով, գրքի աղքատ ֆոնդ ունեն, վերջին տարիներին միայն ՀՀ Գրողների միությունն է իրենց խնդրանով որոշակի գրքեր հատկացրել:

Bookmark and Share
Яндекс.Метрика