Գորիսում ծնունդները պակասում են

09.07.2013

IMG_4793Շուշան Օհանյան

Գորիս քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳ) արդեն ամփոփել են 2013թ. առաջին կիսամյակի արդյունքները:

2013թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Գորիսի տարածաշրջանում գրանցվել է 247 ծնունդ, 200 մահ, 97 ամուսնություն, 12 ամուսնալուծություն /անցած տարվա նույն ժամանակահատվածում թվերն այսպիսին էին` 263 ծնունդ, 207 մահ,  84 ամուսնություն, 14 ամուսնալուծություն/:

ՔԿԱԳ Գորիսի տարածքային բաժնի առաջատար մասնագետ Արմինե Հայրապետյանը նշում է, որ ծնունդները տարեցտարի պակասում են. «Ճիշտ է` երկրորդ, երրորդ ծնունդներ լինում են և ոչ հազվադեպ, բայց ծնունդների թիվը չի ավելանում, սա ըստ երևույթին, խոսում է այն մասին, որ բնակչության թիվն է պակասում: Արտագաղթն էլ է բացասաբար ազդում այս ցուցանիշների վրա. բժիկներն անգամ ասում են, որ հղիները շատ են գրանցվում, բայց արդեն ծննդաբերելիս գրանցման վայրում չեն լինում»:

Այն հարցին, թե լինում են արդյոք հիմա  «թաքնված» ծնունդներ, Արմինեն պատասխանում է. «Չէ, հիմա նման բան չկա: Նախ հիվանդանոցում դուրս չեն գրի առանց փաստաթղթերի, հետո էլ` միանվագ գումար են ստանում. 90-ականներին է նման դեպքեր եղել»:
Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծությունները ավելացել են: Ըստ նրա հաճախ ամուսինները ձևական ամուսնալուծվում են, որպեսզի սոցանապահովության նպաստ ստանալու համար բալերը  բավարարեն: Շատ հաճախ հենց սոցիալական խնդիրներն էլ դառնում են ամուսնալուծության պատճառ:

Bookmark and Share
Яндекс.Метрика