Քաղաքից գյուղ՝…լավ կրթության համար

14.10.2015
IMG_9777

Վաղինակ Հարությունյան

Դավիթ Դադալյան
Շաքիի միջնակարգ դպրոցի 26 մանկավարժներից երթևեկում են 9-ը. բոլորն էլ Սիսիան քաղաքից: Երթևեկող աշակերտներ չկան:  Տնօրեն Վաղինակ Հարությունյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որպեսզի բոլոր ուսուցիչները տեղացի լինեին, սակայն կադրերի բացակայության պատճառով հրավիրում են դրսի մասնագետներին, որոնք երթևեկության համար օրենքով սահմանված կարգով փոխհատուցում են ստանում:  
Սիսիան-Շաքի միջհամայնքային տրանսպորտի 1 ուղևորի երկկողմանի երթևեկության արժեքը կազմում է 200 դրամ: Ուսուցիչները փոխհատուցում ստանում են ըստ շաբաթական այցերի թվի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի սահմանված գնով: Նախկինում սպասարկող տրանսպարոտային կազմակերպության երթուղու ժամանակացույցը չէր համապատասխանում դասերի ժամանակացույցին, որի պատճառով եղել են դեպքեր, երբ ուսուցիչները երթևեկել են «դասի հաշվին»: Ուսուցիչների խոսքով՝ խնդիրն այսօր որոշ չափով լուծվել է տրանսպորտային երթուղին սպասարկող կազմակերպության և դպրոցի բանակցությունների արդյունքում:

Արմինե Առաքելյանն արդեն ութ տարի է  երթևեկում է Սիսիանից Շաքի, ասում է, որ հարմարվել է ամեն օր «ճանապարհորդելուն», դժվարանում է միայն քաղաքում տեղաշարժվելուց, քանի որ ներքաղաքային տրանսպորտը կանոնավոր չի աշխատում: «Ստիպված եմ լինում ամառ-ձմեռ մեր տնից կանգառ 40 րոպե քայլել, դրա մեկ քառորդ ժամանակն էլ գյուղ հասնելու համար է պահանջվում»,- նշում է նա:

IMG_9797«Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով երթևեկության ծախսի փոխհատուցում է նախատեսում նաև աշակերտների համար, որոնց ուղեվարձը պարտավորվում է փոխհատուցել այն դպրոցը, որտեղ նա նախընտրում է սովորել՝  պետական բյուջեի հատկացմամբ:

Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը նշում է, որ այն աշակերտները, ովքեր ավագ դպրոց են հաճախում այլ համայնքներից, ճանապարհածախսի նախատեսված փոխհատուցում են ստանում:

«Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրով նշվում է՝  ապահովել աշակերտների տեղափոխությունը: Շատ աշակերտներ ցանկանում են  առանձին առարկաների գծով խորացված կրթություն ստանալ ու քանի որ գյուղական դպրոցներն ապահովում են միջնակարգ կրթություն, ստիպված  հաճախում են  ավագ դպրոցներ»,-նշում է տնօրենը:

Լիլիթ Հարությունյանը Շաքիից է, սովորում է  Սիսիանի ավագ դպրոցում : Նրա խոսքով՝ ամեն օր Շաքիից Սիսիան հասնելու համար  ծախսում է 200 դրամ: «Շաբաթական 1000 դրամ եմ ծախսում, բայց միշտ չէ, որ ամբողջությամբ է փոխհատուցվում»,-նշում է Լիլիթը: 

Սւըն

Bookmark and Share
Яндекс.Метрика