Երիտասարդական խմբերի ճանաչողական այց Գյումրի

28.06.2015

IMG_8796Մարիամ Մաթևոսյան
Հունիսի 27-ին «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպությունը Գյումրիում հյուրընկալեց Բաց Հասարակության Հիմնադրամների մարզային գործընկերների՝ Գորիսի մամուլի ակումբ, Արմավիրի զարգացման կենտրոն, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-երի երիտասարդական խմբերին: Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել «TOT» ուսումնական մոդելին, մեթոդիկային, տեխնոլոգիաներին: Մարզային գործընկերները «TOT» բաց դասի միջոցով ծանոթացան միմյանց հետ, միասին հասկացան, թե ինչ է կրեատիվությունը, որը բացահայտեցին գործնական խաղերի միջոցով, որից հետո երիտասարդները շրջայց կատարեցին պատմական Գյումրիով: Ներկաներին առաջնորդեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, ում հետ հյուրերը ծանոթացան Գյումրու հարուստ մշակութային ժառանգությանը: Ճանաչողական այցի ժամանակ հյուրերը «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի կողմից կազմակերպված փոքրիկ ներկայացման մասնակցեցին, որը բեմադրվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հիման վրա: Ակցիան նվիրված էր էլեկտրաէներգիայի դեմ թանկացմանը:

Bookmark and Share
Яндекс.Метрика