Խաղաղ երթ Ստամբուլում

25.04.2015

DSC_0615

Անահիտ Բաղդասարյան
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի քանի միջոցառումներ տեղի ունեցան նաև Ստամբուլում: Թուրքական մի շարք պարբերականների հենց առաջին էջում հայերենով գրված էին օրվա թեմայով տարբեր կոչեր: Հարյուրավոր հայեր հավաքվել էին Հայդար փաշա կայարանում, որտեղ 1915 թվականին  բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալել և բերել էին այդտեղ: Այս օրը հարգանքի տուրք մատուցվեց նաև Շիշլիի հայկական գերեզմանոցում: Ծաղկեպսակներ դրվեցին Սևակ Բալըքչըրի շիրիմին , ով 2011 թվ-ի ապրիլի 24-ին մահացել էր բանակում` հայ լինելու համար:

Գլխավոր միջոցառումը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած երթն էր: Հազարավոր հայեր աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին այստեղ: Ստամբուլում հնչում էր հայկական երաժշտություն, հայի ձայնը և արդարության կոչեր: Մի խումբ  թուրք ազգայնականներ: փորձում էին խոչւմդոտել խաղաղ երթը, սակայն ոստիկանների միջամտությունից հետո երթը շարունակվեց;

Bookmark and Share
Яндекс.Метрика