Հաշվետվություն ներկայացրեց Մշակույթի տունը

18.12.2014

IMG_6118Քրիստինե Հայրապետյան
Դեկտեմբերի 17-ին Վաղարշ Վաղարշյանի անվան պետկան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգը:

2014 թ. ընթացքում մշակույթի տան նախաձեռնությամբ կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում համերգներ Սյունքի մարզում, զորմասերում, Քաշաթաղի շրջանում: Գ. Աշոտի մշակույթի տան կազմում են երկրագիտական թանգարանը, քաղաքային պատկերասրահը, գրադարանները, որոնք ևս տարբեր նախաձեռնություններ են իրականացրել:              
IMG_6131Ժողովրդական երաժշտական գործիքների համույթը գործել է  դեռևս Խորհրդային տարիներին, սակայն Արցախյան պատերազմի տարիներին այն ցրվել ու որոշ ժամանակով  դադարեցրել է իր գործունեությունը:  2001թ. կրկին սկսել է իր գործունեությունը, համալրվել նոր անդամներով, աստիճանաբար ընդլայնել համերգային  ծրագրերը՝ հանդես գալով Հայաստանի տարբեր բնակավայրերում: Գորիսի զորամասերում ծառայող շնորհալի զինվորները  ևս բազմիցս մասնակցել են  Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին:

Համերգի ընթացքում  Գուսան Աշոտի անվան ժողովրդական գործիքների համույթի կատարմամբ հնչեցին ժողովրդական և գուսանական երգեր: Պարային կատարումներով հանդես եկան Վահե Մելքումյանի դպրոցի և Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոնի   պարուսույց Լուսինե Գրիգորյանի սաները: 

Bookmark and Share
Яндекс.Метрика