Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օր

11.12.2014

10259858_866746653346697_6970617607945305521_nՄարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն ամփոփվեցին Գորիսի և 21 գյուղական համայնքների դպրոցներում հայտարարված «Մարդու իրավունքների թեման Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում» շարադրությունների մրցույթի արդյունքները: Բոլոր աշխատանքների հեղինակները ներկա էին մրցանակների հանձնմանը և ստացան խրախուսական նվերներ: Օրվա կարևորության, խորհրդի մասին մասնակիցներին պատմեց ԻՏԵԿ իրավապաշտպան հասրարակական կազմակերպության նախագահ Մարատ Դադունցը:
Պատվավոր 1-ին տեղը զբաղեցրեց Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարի Թևոսյանը, 2-րդը՝ Խնձորեսկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Թելունցը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Որոտանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վարսիկ Մարկոսյանը: Վերջիններս որպես մրցանակ ստացան Հովհանես Թումանյանի սեղծագործությունների ընտրանի: Հատուկ մրցանակներ ստացան Տաթևի միջնակարգ դպրոցը՝ որպես ԳՄԱ-ի կազմակերպած բոլոր նախաձեռնություններում ակտիվություն ցուցաբերած դպրոց և Մարատ Դադունցը՝ մարդու իրավունքների ոլորտում ունեցած ներդրման համար:

Bookmark and Share
Яндекс.Метрика