Շանթ Հովհաննիսյան. «Հոգին գեղեցիկով պետք է սնել»

11.10.2014

549345_475633552484160_657189156_nՇուշան Օհանյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Մամուլի ակումբը սկսել է հանդիպումների նոր շարք` «Մարդիկ» խորագրով:
Այս անգամ մեր հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը:
Շ. Հովհաննիսյանը ծնվել է 1974թ. օգոստոսի 20-ին, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: 1991-95թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով թատրոնի և կինոյի դերասանի որակավորում: 1995թ-ից աշխատում է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ 2002-04թթ եղել է նաև գլխավոր ռեժիսորի պաշտոնակատարը: 2004թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն, որտեղ նաև դասավանդում է: 2011թ. Շուշիում, 2012թ. Կապանում կազմավորել է դերասանական կուրսեր: Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է: Տարբեր տարիների արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և Սյունիքի մարզպետարանի պատվոգրերի:2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակին` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար: 2014թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Լուսանկարը` Շանթ Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջից:

Яндекс.Метрика