«Կայուն քաղաքներ-կանաչ ճարտարապետություն» թեմայով քննարկում Գորիսում

04.10.2014

IMG_4851Մարիամ Մաթևոսյան
ՄԱԿ-ի «Ռիո+20» գործընթացի շրջանակներում ձևավորված «Կայուն քաղաքներ-կանաչ ճարտարապետության զարգացում» ենթահանձնաժողովը` ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ,  իրականացնում է «Էկո քաղաք» պիլոտային նախագիծը, որը որպես մեկնարկային ծրագիր` առաջին անգամ իրականացվի Գորիս քաղաքում:  Հոկտեմբերի 3-ին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն ընդունեց ենթահանձնաժողովի աշխատանքները ղեկավարող համանախագահներ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին և Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Հարությունյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի փորձագետ Մարգարիտա Կորխմազյանը, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր հանրային քննարկումների արդյունքում պարզել, թե ինչ մարտահրավեր, խնդիրներ ունի Գորիս քաղաքը, որի լուծումները կընդգրկվեն պիլոտային նախագծի մեջ:

Գորիս համայնքի ղեկավար Վ. Ադունցը ողջունեց այս նախաձեռնությունը և հայտնեց պատրաստակամությունը՝ համագործակցելու համար:

Ներկաները խոսեցին քաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրներից, որոնց շարքում էր մաքրման կայանի կառուցումը, ոչ բարեկարգ մայթերը, քաղաքի կոլորիտի մաս կազմող պատշգամբների վթարային վիճակը, թեքահարթակների բացակայությունը, հուշարձանների ոչ պավարար պահպանությունը և այլն:

 

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика