Մասնակցում եմ իմ համայնքի զարգացմանը. Հարժիս

31.08.2014

HԱնահիտ Բաղդասարյան
Հարժիս համայնքի տարեկան բյուջեն վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է 60%-ով՝ 2011 թվականին պետական պահուստային հողերը վարձակալությամբ տրամադրելու հաշվին, որից տարեկան համայնքային բյուջե մուտք է արվում 1 մլն 800 հազար դրամ: Բյուջետային մուտքերն ավելացել է նաեւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվին: Աշխատակազմի ղեկավարի Սեդրակ Հարությունյանի խոսքով ՝ 2012 թվականին բյուջեով նախատեսել էին գույքահարկ փոխադրամիջոցներից հավաքագրել 380 հազար դրամ, 2014 թվականին այն հասել է 990 հազարի, մինչդեռ այս տարվա հունիսի 1 դրությամբ՝ արդեն իսկ հավաքագրվել է 1 մլն 143 հազար դրամ:
Ներկայումս Հարժիս համայնքի տարեկան բյուջեն կազմում է 18 մլն 983 հազար դրամ, որից 6 մլն 324 հազար դրամը սեփական եկամուտներ են, իսկ 12 մլն 658 հազար դրամը՝ պետական դոտացիան:

Bookmark and Share
Яндекс.Метрика